Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հայտնի կայքերը աղավաղել են մեր հրապարակած լուրը

Օգոստոս 19,2014 13:04

Օգոստոսի 19-ին ադրբեջանական լրատվական haqqin.az կայքը հղում անելով Qafqazinfo.az կայքին՝ անդրադարձել է օգոստոսի 18-ին Aravot.am-ում մեր հրապարակած «Ադրբեջանական բարձր երգը եւ ոստիկանի արցունքները» լուրին: Այդ նյութը ռուսերեն կամ անգլերեն չի թարգմանվել: Ադրբեջանական կայքերը հղում չեն արել «Առավոտին»: Qafqazinfo.az –ն առանց հղումի տեղադրել է նաեւ մեր նյութին կից լուսանկարը՝ Նոյեմբերյան քաղաքից տեսարան:

Ադրբեջանցիներն աղավաղել են նյութի բովանդակությունը: Մեր հրապարակած լուրի մեջ նշվում է, որ հարեւանուհին ոստիկանություն է բողոքել բարձր հնչող ադրբեջանական երգի պատճառով, իսկ ադրբեջանցիները միտումնավոր չեն նշել երգի բարձր հնչելը:
Նրանք հորինելով՝ մանկուց հիվանդ 21-ամյա երիտասարդին ներկայացրել են որպես երգչուհի Զեյնաբ Խանլարովայի մեծ երկրպագու, իբր Զեյնաբի երգը եւ ադրբեջանական ժողովրդական երաժշտությունը դրական են ազդում նրա առողջական վիճակի վրա:
Ազերիների կայքերը նշում են, թե բնակարանի տերը սկավառակները գնում է Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղում: Մինչդեռ մենք գրել ենք, որ այդ՝ մեկ ձայներիզը տարիներ առաջ գնվել է Սադախլոյի շուկայում:

Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանում գտնվող Սադախլոյի շուկան փակվել է 8 տարի առաջ՝ 2006թ.-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հավանաբար ցանկացած հոդված նախապատրաստելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ազերիների կողմից այն աղավաղելու հանգամանքը: Մասնավորապես որպես միջադեպի պատճառ բարձր հնչող ադրբեջաներեն երգի մասին նշելն ինքնին հնարավորություն է տալիս նրանց ոչ միայն խեղաթյուրելու, այլև այդ թեման զարգացնելու համար: Միտքս առաջին հերթին ոստիկաններին է վերաբերվում, ովքեր մինչ լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելը պետք է նախապես պարզեին, հարևաններին երգի բարձր լինելն է խանգարել թե ադրբեջաներեն լեզուն, առավել ևս, որ իրավախախտման համար լեզուն էական չէ:

  2. Artur says:

    https://www.vesti.az/news/215011 ևս մեկ օրինակ ազիկների հիմարության

  3. Zaven says:

    Կարծում եմ ազերիների հիմարություններին չարժե ուշադրություն դարձնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031