Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուբիկ Չիբուխչյանին հետեւո՞ւմ են

Օգոստոս 19,2014 12:24

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը վախենում է իր եւ իր հարազատների կյանքի համար, քանզի երեկոները առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ են կանգնում իր տան դիմաց, որտեղից հետեւում են իրեն: Նա ասաց, որ դա երեւի կապված է լրագրողներից մեկին տված հարցազրույցում իր այն խոսքերի հետ, որ ինքը հատելու է սահմանը եւ գնալու է Ղազախ:

Նա ասաց,որ իր արխիվից հանել է 3 տարեկանում իր ստեղծած հայերեն 2 հատ այբուբենը, որոնցից մեկը 27,մյուսը 60 տառ է պարունակում: Չիբուխչյանի խոսքերով՝ ինքն արդեն 210 գիրք ունի հրատարակած:

Նշենք, որ Լյուբիկ Չիբուխչյանը արժանացել է « ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչման եւ ոսկե մեդալի, Հայաստանի գրողների միության անդամ է:
Լ. Չիբուխչյանը 1996-98 թվականներին Տավուշի մարզպետարանում աշխատել է որպես մասնագետ, 2002-2008 թվականներին եղել է մարզպետի օգնականը, 2008թ. հունիսին՝ նշանակվել մարզպետի խորհրդական: 2014թ. հունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Չիբուխչյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը:
Մինչ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան խնդրելու մասին հայտարարելը, Լյուբիկը հունիսի 6-ին բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Հա, հա, հա հավատում եմ:ԱԱԾ- ն ուղեղի ասեղ է թելում խավարում: Հայոց պետության ,,մոզգերը,, արդարացում չեն գտնելու, զգուշանում են: Ի*նչ ասեն:Հիվա*նդ է, այո*, իսկ առողջ են մրցանակներ ու պարգևներ տվողները, որ պետություն են ներկայացնում:Բացահայտ կհսկեն, համոզված եմ, առանց համարանիշների, չեմ կասկածում, որձահայերեն է, վստահ եմ:
    Լյուբիկի սահմանն անցնելը հատկապես Ջողազի լճով չնչին խնդիր է, բայց դա կլինի հայապետության դեմ համաշխարհային վերաբերմունքի վերջին կաթիլը, որ կհոսի թասից ցած բութիզմի մրոտ ճակատով:

  2. Արևիկ says:

    Դե հերիք է էլի… այս ծաղրածուն չգիտի էլ ինչ հորինի,որ ուշադրության կենտրոնում լինի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031