ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ «Երկրապահ կամավորական միության» վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի ստորագրումից հետո ԱԻ նախարարը Գեներալ-լեյտենանտին ներկայացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեսազանգի միջոցով կապ հաստատեցին նաեւ Հայաստանի մարզերում գտնվող ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոններին, հյուրն էլ իր հերթին ասաց, որ հպարտ է, որ երկրում կա նման նախարարություն. «1988 թվականի աղետից հետո եւ մեր պետականության հաստատումից հետո ստեղծվեց հենց այս կառույցը, որը կայացած է պաշտպանության նախարարության նման։ Ինչպես սահմանում ենք միասին եղել, այնպես է երկիրը աղետներից փրկելու համար պետք է միասին լինենք»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը։
Իր այցի ընթացքում գեներալ-լեյտենանտը ծաղկեպսակ դրեց ԱԻՆ «Փրկության Նվիրյալների» հուշարձանին։ ԳԵներալ-լեյտենանտը շարահրապարակում նաեւ շրջեց եւ ծանոթացավ հրշեջ, փրկարարական եւ հատուկ ավտոմեքենաներին եւ տեխնիկային, ինչպես նաեւ ցուցադրական ուսումնավարժություններին։
ԱԻ նախարարը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին պարգեւատրեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով եւ փոխադարձաբար Մանվել Գրիգորյանը Աի նախարար Արմեն Երիցյանին պարգեւատրեց «Փառքի Խաչ» Նոյ մեդալով։
Պարգեւատրումներ շնորհվեցին նաեւ ԱԻՆ եւ ԵԿՄ մի շարք աշխատակիցների։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ