Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 40 տղամարդ հրշեջների հետ միասին Խնածախում պայքարում էին հրդեհի դեմ

Օգոստոս 19,2014 11:48

Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղի դաշտերում երեկ բռնկված ը լայն ճակատով առաջ շարժվեց: Հաշվված րոպեների ընթացքում այն ընդգրկեց 200 հա -ից ավելի չոր խոտածածկ տարածք: Դեպքի վայր հասած հրշեջները սկսեցին պայքարը հրդեհի դեմն առնելու համար : Սակայն հրդեհը, որ առաջ էր շարժվում 4-5 կմ շառավղով, ավելի մեծ ջանքեր և մարդկային ուժեր էր պահանջում: Ուստի գյուղում մոբիլիզացիա հայտարարվեց: Շուրջ 40 տղամարդ հրշեջների հետ միասին պայքարում էին հրդեհի դեմ` մի քանի ճակատով: Իսկ հրդեհի ճիրանները տարածվում էին ձորերով, բարձրանում սարերը: Հրդեհից երկինքն անգամ պատվել էր սև ծխով:

Xnacax-hrdeh-(3) Xnacax-hrdeh-(2) Xnacax-hrdeh-(1) Xnacax-hrdeh

 

Հրդեհի դեմ մարդիկ պայքարում էին ով ինչպես, ինչով կարող էր: Մեկը` վերնաշապիկով, մյուսը՝ բաճկոնով, երրորդը` բահով: Միայն հրդեհը չէ, որ մտահոգում է մարդկանց:
Գյուղապետ Կարո Թավադյանն ասում է. «Գյուղի անասունները այլևս չենք կարող դաշտ հանել: Դաշտում ոչինչ չի մնացել, որ անասունները կերակրվեն: Իսկ եթե հիմա անասունները կապենք գոմում, բա ձմռա՞նն ինչենք անելու, քանի որ անասնակերը մինչև ձմեռը կհատի»:

Խնածախցի Արտակ Զախարյանը մտավախություն ունի. «Կրակը ներքևից շարժվում է դեպի գյուղ: Գյուղովի չպիտի քննենք այս գիշեր: Որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք հանգցնել կրակը: Հակառակ դեպքում թե գյուղի տները, թե խոտի դեզերը կրակի երախում կհայտնվեն»:

Ցերեկվա ժամը 14.00-ին սկսված հրդեհը ժամը 20.30-ի դրությամբ դեռ մի քանի հանդամասերում շարունակվում էր:

Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031