Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրավիրվել են նաեւ անհատ ազատամարտիկներ, ովքեր որեւէ կազմակերպության հետ առնչության չունեն։ Վերջիններս, սակայն, Ս. Օհանյանի հետ հանդիպմանը չեն գնացել։
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե որն էր հանդիպման նպատակը։
– Բայց կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել պաշտպանության նախարարի հետ, ի՞նչ հարցեր են բարձրացրել հկ-ները, ի՞նչն է այսօր անհանգստացնում ազատամարտիկներին։
– Նախ՝ պաշտպանության նախարարն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր հասարակական կազմակերպություններին, երիտասարդ կառույցներին, որոնք ազատամարտի վետերաններ չէին, բայց այս տարիների ընթացքում համագործակցել են ՊՆ-ի հետ։ Կոնկրետ որեւէ պայմանավորվածություն չի եղել ինչ-որ մեկի հետ, ուղղակի այդ մարդիկ առաջին իսկ օրերին իրենց հայրենասիրությամբ… մարդիկ ներկայացրել են ցուցակներ ու հայտարարել, որ իրենք չեն ցանկանում սպասել, այլ ուզում են գնալ սահման ու մեր զինվորների կողքին լինել։ Բայց քանի որ ՊՆ-ն ի զորու էր միայնակ այդ խնդիրները լուծել, դրա կարիքը չզգացվեց, որպեսզի բոլոր այդ կառույցներին ներգրավվենք դիվերսիոն գործողությունները կանխելու, վնասազերծելու համար։ Իսկ օգոստոսից, երբ անհրաժեշտություն եղավ ազատամարտիկներին ներգրավվել, մենք նրանց ներգրավվեցինք, որից հետո դիվերսիոն գործողությունները դադարեցին։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում