Նանջինգում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր հերթը լողորդ Վահան Մխիթարյանինն էր, որը մասնակցում էր ազատ ոճով 50 մետր լողաոճում: Վահանը իր մրցահերթում ցույց տվեց 23.62 արդյունք եւ կիսաեզրափակիչ չմտավ: Սակայն Խաղերի պաշտոնական կայքէջում նրա անունը գրված է պահեստայինների ցուցակում: Այսինքն, եթե լողորդներից մեկն ինչ-ինչ պատճառով մեկնարկի չելնի, հայ մարզիկն այդ փուլում կարող է փոխարինել նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ jesuitnola.org-ի