Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չունի այնքան գյուղմթերք, որպեսզի արտահանելով՝ շոշափելի արդյունք ունենա. «Հրապարակ»

Օգոստոս 19,2014 11:13

Իշխանության շարքերում շատերն են ոգեւորվել Ռուսաստան-Արեւմուտք փոխադարձ տնտեսական պատժամիջոցներից՝ վստահ լինելով, որ Հայաստանի տնտեսության վրա այն շոշափելի ազդեցություն կունենա։ Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր՝ ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն առանձնապես ոգեւորված չէ այդ հնարավորությունից, քանի որ կարծում է, որ այս պահին Հայաստանը չունի այնքան գյուղմթերք, որպեսզի արտահանելով՝ շոշափելի արդյունք ունենա։

«Պարզ է, որ շատ լավ շուկա է բացվել, բայց, դե, շուկայում տեղ գրավելու համար ապրանք, չէ՞, պետք է ունենաս, իսկ այդ ապրանքն այնպես չէ, որ այսօր կուզենաս եւ վաղը կունենաս, հիմնականում։ Եթե մենք ունենայինք ուժեղ գյուղատնտեսություն, անասնապահություն, հետո նոր դրանք կարտահանեինք։ Ընդունենք՝ շուկան կա, բայց պիտի դրան համարժեք ապրանք ունենաս»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ վստահեցնելով, որ եղածը փոխադրելու խնդիր չկա։

«Հիմա մենք միրգ ու բանջարեղեն էլ չունենք այնքան, որ չիմանայինք ՀՀ-ում ինչպես սպառենք, ու որ անհրաժեշտ լիներ արտահանել։ Ընդհակառակը՝ մենք խնդիր ունենք, ցրտահարության պատճառով ամեն ինչ թանկ է անցյալ տարվա համեմատ։ Եվ մթերող գործարաններում, եւ շուկաներում թանկ է ամեն ինչ, պատճառն այն է, որ քիչ է ապրանքը, եթե քիչ է, ի՞նչ մեծ ծավալների արտահանման մասին է խոսքը»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031