Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետության ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2014 11:01

Ամենամյա «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով պատանի «բազեների» հարցերին՝ հայտարարել է. «Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի՝ պիտի անեմ»։ Ինչ խոսք, յուրաքանչյուր տղամարդու, առավելեւս՝ բարձր պետական պաշտոն զբաղեցնողի համար խիստ ողջունելի է սեփական խոսքի համար դողալն ու խոստացածն ամեն գնով անելը։ Խնդիրն այն է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության կարճ ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի։

Սկսենք հենց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության 2014թ. ծրագրով խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճի խոստումից, որը դատելով անցած երեք ամիսների ցուցանիշներից՝ դժվար թե իրականանա, որքան էլ Աբրահամյանը դողա։ Եվ եթե այս դեպքում, բացի Աբրահամյանի անձնական կամային հատկանիշներից, առկա են բազմաթիվ այլ ազդող գործոններ, ապա իր ղեկավարած կառավարությունում գործարար-նախարարների չհանդուրժելու խոստման իրագործումն արդեն բացառապես Հովիկ Աբրահամյանի՝ խոսքի տերը լինել-չլինելու տիրույթում է։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անձը, կարծում ենք, այս հարցի շուրջ բոլոր մեկնաբանություններն ավելորդ է դարձնում։

Փոխարենը՝ Խաչատրյանի անվան հիշատակումը մեզ հիշեցնում է Աբրահամյանի այլ խոստումներ՝ ստվերից դուրս գալու եւ օրինական բիզնես անելու հարցում իրենից, իր հարազատներից սկսելու խոստումը։ ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի զննությունն էլ այս խոստման իրականացման հետ կապված է բոլոր մեկնաբանություններն ավելորդ դարձնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031