Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. Միայն դատապարտելը քիչ է. «Հրապարակ»

Օգոստոս 19,2014 10:36

Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիներն էլ միահամուռ բարձրաձայնում են, որ 21-րդ դարում եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում, եւ իրենք իրենց հարց են տալիս, մի՞թե հնարավոր չէ ապահովել մարդկանց կյանքը, ազատությունը, անձի անձեռնմխելիությունը, ո՞ւր է միջազգային հանրությունը։

Հայաստանում կազմակերպվող բողոքի ակցիաները որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բայց սայլը տեղից թեթեւ շարժվեց։ «Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։ Միայն դատապարտելը քիչ է, պետք է ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները»,- ասաց «Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը։

Իրաքում գտնվող եզդիներին օգնության ձեռք մեկնողներ կան, ասում է Շարոյանը, օրինակ բերելով Ավստրալիան. «Իրենց ինքնաթիռներով եզդիներին սննդամթերք են հասցնում, բայց իմ հայրենի կառավարությունն ինչ-որ 50 հազարի մասին է խոսել, բայց այդ գումարը չգիտենք, թե որտեղ է դեռ»։

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031