«Ժամանակ» -ի զրուցակիցն է նախկին ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունյակագիր Փոլ Գոբլը:
-Ի՞նչ պետք է սպասեն Ադրբեջանն ու Հայաստանը Մոսկվայի քաղաքականությունից ԼՂ հակամարտության հարցում: Ինչի՞ց պետք է զգուշանալ, և արդյոք հնարավո՞ր է զգուշանալ ու չտրվել սադրանքների:
-Ռուսաստանի ուղիղ շահն է՝ ազդեցություն ընդլայնել Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում: Մի խելացի մարդ ասել էր, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է հետևյալ կերպ. Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը՝ գործիքը, իսկ Ադրբեջանը՝ նվերը: Մոսկվան օգտագործել է Հայաստանին, թեև Հայաստանը գուցե չի ունեցել մեծ ընտրության հնարավորություն, բայց Մոսկվան օգտագործել է Հայաստանին: Եթե Ադրբեջանում հանկարծ իշխանությունները բեկում իրականացնեն կամ փոփոխության դեպքում ռուսամետ դիրքորոշում ունենան, ապա ես կասկած չունեմ, որ ՌԴ ղեկավարությունը Երևանը կլքի միանգամից:
Եթե Մոսկվան կառուցողական կերպով ստանձնում է ԼՂ հակամարտության սեփականաշնորհումը, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է Մոսկվան լուծել դա, քանի որ մենք խոսում ենք երկու սկզբունքների բախման մասին: Եթե Մոսկվան չլուծի հակամարտությունը և առկա խնդիրը, ապա Երևանում և Բաքվում Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նկատմամբ առկա զայրույթը կուղղվի հենց Մոսկվայի դեմ, որը մի շարք խնդիրներ կառաջացնի: Ուստի Մոսկվան պետք է երկարաժամկետ ապագայի մասին մտածի և հասկանա, որ առկա զայրույթը կարող է շրջվել առաջինը իր դեմ:
Արաքս Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում