Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն դիտարկում է նաև Պետրոսյանին առևանգելու վարկածը. «Ազատություն»

Օգոստոս 18,2014 20:30

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ, ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։

«Նախ, գյուղացիների միջև մինչ այսօր չեն եղել որևէ հարաբերություններ, և միմյանց այցելելու և միասին թեյելու նախադեպեր առ այսօր չեն եղել: Այդ օրը առավոտյան Կարեն Պետրոսյանը, ինչպես իր հարազատներն են պնդել, գնացել էր Բարսեղի յալ կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու», – «Ազատության» հետ զրույցում փաստարկեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Քննչական կոմիտեի կարծիքով, դժվար թե Կարեն Պետրոսյանը կարողանար անվնաս անցնել սահմանից այն կողմ ականապատ միջանկյալ տարածքով ու հայտնվել ադրբեջանական գյուղում․ – «Կարեն Պետրոսյանը վառելափայտի հետևից էր գնացել ավանակով, իսկ ավանակը հայտնաբերվել է մեր տարածքում, որտեղից արդեն հետքերը կորչում են, և այնպիսի տպավորություն է, որ նա առևանգվել է մեր, հայկական տարածքից»:

Հարցին, թե հետագա ինչ գործողություններ է ձեռնարկելու հայկական կողմը, Տռուզյանը պատասխանեց․ – «Քննությունը տարվում էր ամբողջ իրադարձությունների զարգացման հաջորդականությունը պարզելու ուղղությամբ, և հիմա հույն ունենք, որ կկարողանանք ամբողջական պատկերն առաջիկայում վերականգնել՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031