Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային միության երկրների նախագահները պատրաստ են հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ. Բելառուսի դեսպան. УНИАН

Օգոստոս 18,2014 17:37

Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պատրաստ են հանդիպել Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի հետ, այդ մասին հայտնել է Ուկրաինայում Բելառուսի դեսպան Վալենտին Վելիչկոն, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:

«Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն հաստատել են [Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամությունը], դա փոխանցվել է մեր նախագահի կողմից և հասցվել Ուկրաինայի նախագահ Պետրո Ալեքսեյի Պոռոշենկոյին», – ասել է Վելիչկոն:

Դեսպանը նշել է, որ հանդիպման կոնկրետ ժամկետի և ձևաչափի մասին պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել: Քննարկվում է հանդիպմանը ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների պաշտոնյաներին ներգրավելու հարցը:

«Նրանք ուզում են, որ եթե հանդիպումը տեղի ունենա, ապա ներկա լինեն ԱՄՆ-ի կամ Եվրամիության ներկայացուցիչներ: Երբ որոշվի հանդիպման ձևաչափը, այդ ժամանակ դրա մասին կհայտարարվի», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031