Վերջերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է զանգահարել քաղաքի երիտասարդ մի բնակչուհի, բողոքելով, որ հարեւան շքամուտքի բնակարանում հաճախ բարձր ձայնով ադրբեջանական երգ է հնչում, ինչը խանգարում է իր հանգիստը: Այդ երգը ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Խանլարովայի կատարումներից է, որի ձայներիզը ընտանիքը տարիներ առաջ գնել է Սադախլոյի շուկայում:
Բողոքի հետքերով 2 ոստիկան են եկել նշված բնակարան, պարզել, որ ադրբեջանական երգը լսում է այդ տան բնակիչը՝ մանկուց կենտրոնական նյարդային համակարգի կաթվածով տառապող 21-ամյա երիտասարդը: Վերջինիս հոր վկայությամբ՝ հաշմանդամ երիտասարդի առողջական վատ վիճակն այնքան է ազդել ոստիկաններից մեկի վրա, որ նրա աչքերն արցունքով են լցվել: Ոստիկանները այդ տանը սուրճ խմելով՝ հեռացել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև