Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանը նախագահականից էր եղել, գործը փակեցին. Խուդոյանները դիմել են Եվրոդատարան. NEWS.am

Օգոստոս 18,2014 16:55

Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, նախագահական նստավայրի դիմաց նստացույց անող Խուդոյաններին նախագահականի մոտից բռնի ուժով հեռացնելու համար ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով Խուդոյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հեղինե Խուդոյանը:

«Նախագահական նստավայրի մոտից ոստիկանները մեզ բռնի ուժով առեւանգեցին, մեզ գողացան, մեր իրերը քանդում էին: Հետո մեզ պահեցին տնային կալանքի տակ: Մենք մինչեւ անգամ Վճռաբեկ դատարան դիմեցինք, պահանջվեինք, որ կասետները, որտեղ երևում են, թե մեզ ոնց են առեւանգում, բերեն նայեն, բայց չբերեցին: Ոստիկանությունն ասեց, թե սադրանք է, մեզ չեն գողացել: Հերիք չի` մարդ գնում է նախագահից օրենք է պահանջում, մի հատ էլ գողանում են ու ասում են` չենք տարել, սադրանք է: Դե հրամանը նախագահականից էր եղել, գործը փակեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հեղինե Խուդոյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031