Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Պետրոսյան. «Պետք է զորացնել թաքուն հայերին»

Օգոստոս 18,2014 16:51

Aravot.am-ը տեղեկացրել է Հայաստան այցելած 5 տասնյակ տիգրանակերտցի (Դիարբեքիր) հայերի մասին, որոնցից երկու իսլամացած հայ մկրտվել էր Էջմիածնում: Այդ նախաձեռնության հեղինակն է կանադաբնակ ինժեներ-շինարար, դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, որն իր համախոհների հետ վերականգնել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ու այնտեղ հայոց լեզվի դասընթացներ է կազմակերպել:

Aravot.am-ի հետ զրույցում Րաֆֆի Պետրոսյանը կարճատեսություն որակեց ծպտյալ եւ իսլամացած հայերի պարագայում ինքնությունն ու կրոնը հակադրելը, նաեւ հավելեց, որ փոխանակ օտարերկրյա կառավարություններից ցեղասպանության ճանաչում պաղատելը, հարցի լուծման ավելի արդյունավետ միջոց է, իր ձեւակերպմամբ, թաքուն հայերին զորացնելը եւ նրանց արմատներին վերադարձնելը: Նա ցավով փաստեց, որ Պոլսո պատրիարքարանը եւ որոշ սփյուռքահայեր իսլամացած հայերին լիարժեք հայ չեն համարում:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Րաֆֆի Պետրոսյանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031