ՀԽ գրասենյակից Անկախ-ին տեղեկացրին, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 1-ին: Նամակում նշվել է, որ Լևոն Հայրապետյանը հայրենիքում հայտնի է ոչ միայն իբրև գործարար, այլև մարդ, որը մշտապես զբաղվում է բարեգործությամբ և մեծ հարգանք է վայելում ողջ ժողովրդի կողմից, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է մեղադրվել նման հանցագործության մեջ, ինչի մասին ասվում է: Մանուկյանը նամակում նաև նշել է, որ դատարանը պետք է որոշի՝ մեղավոր է Հայրապետյանը, թե ոչ, սակայն ընդգծել է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, և նման իրավիճակում գտնվող մարդուն բանտում կամ բանտային հիվանդանոցում պահելը ոչ միայն մարդկային չէ, այլև կարող է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից ոչ միանշանակ ընկալվել: Մանուկյանը Վլադիմիր Ժիրինովսկուն խնդրել է իր ազդեցությունն օգտագործել Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում, որպեսզի նա համապատասխան բուժում ստանալու հնարավորություն ունենա՝ համոզմունք հայտնելով, որ դա որևէ կերպ չի խոչընդոտի հետաքննությանն ու դատական գործընթացին:
Նյութի մանրամասները կարդացեք ankakh.com-ի կայքում
Նամակ ռուսաց թագավորացուին…