Այսօր Կատովիցեում (Լեհաստան) մեկնարկել է շախմատի ուսանողների աշխարհի 13-րդ առաջնությունը, որի կազմակերպիչը Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան է:
Տղաների պայքարին մասնակցում է 46, աղջիկների` 26 շախմատիստ: Նրանց թվում են հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, ինչպես նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը:
Մեկնարկային տուրում մեր տղաները խաղում են սպիտակ, իսկ Մարիան` սեւ խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքէջի