Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների Նախիջևանում կայանալիք հանդիպումը որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, փոխանցում է «Կոնտակտ» -ը:
Եռակողմ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին: Ալասանիայի փոխանցմամբ, սպասվում է, որ հանդիպման ընթացքում փաստաթղթեր կստորագրվեն՝ կապված երեք երկրների գործողությունների մասին, եթե պետություններից որևէ մեկում պատերազմ լինի, մասնավորապես ենթակառուցվածքների պաշտպանության՝ էներգակիր խողովակաշարերի և երկաթգծերի:
«Եռակողմ հանդիպմանը մենք վաղուց ենք նախապատրաստվում: Անցած տարի վրացական կողմը հանդես է եկել այս նախաձեռնությամբ», – ասել է Ալասանիան Նախիջևան մեկնելուց առաջ՝ նշելով, որ նման հանդիպումները ոչ թե ինչ-որ մեկի դեմ են ուղղված, այլ նման քայլերը տարածաշրջանում կայունության հենք են ստեղծում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև