Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. Եռակողմ հանդիպման ընթացքում Ալիեւը տխուր աչքերով էր նայում

Օգոստոս 18,2014 15:39

«Իրականությունն այն է, որ բանակցություններում հարցը լուծվեց ոչ թե եռակողմ ձեւաչափով, այլ հարցը մինչեւ այդ էր լուծվել»,- այսօր` օգոստոսի 18-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Չնայած նրան, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսախցիկների առջեւ իրեն դիվանագիտորեն է պահել, նա համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ծանր զրույց է տարել.
«Մենք բոլորս պետք է տեսնեինք եռակողմ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւի դեմքի արտահայտությունը. Այն այնպիսին էր, որ ինչպես ժողովուրդն է ասում, «քեֆը կոտրվեց», ինքը արդեն բավականաչափ տխուր աչքերով էր նայում»:

Պարոն Այվազյանը հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել, կուլիսներում Ադրբեջանին նախազգուշացրել է, որ այդ երկիրը շատ դաժան ձեւով կպատժվի Վրաստանի օրինակով, եթե Ռուսաստանի Դաշնության կամքին հակառակ Ռուսաստանի համար անպատեհ պահին հրահրի պատերազմ Անդրկովկասում: Նրա խոսքերով` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հստակ խոսակցություններ են եղել.
«Այնքան հստակ, որ մինչեւ Սարգսյանի հետ հանդիպումը, Ալիեւը այդքան հուսահատ եւ թախծոտ աչքերով էր նայում: Բանը նրանում է, որ մյուս գերտերություններն Ադրբեջանին ոգեւորեցին, որ կապված այս իրադարձությունների հետ, Ադրբեջանը կարող է օգտվել եւ Ռուսաստանը չի միջամտի այնպես, ինչպես պետք է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Քաղաքականությունը դիմագիտության հետ ես շփոթել:Մանկամտությունը միամտության հետ կապ չունի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031