Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանը 1994 թվականի պես թույլ է»

Օգոստոս 18,2014 13:48

«Ռուսաստան-Արեւմուտք հակասություններից ոգեւորված Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը, փաստորեն, այս վերջին իրադարձությունների հետ կապված երկու հզորագույն հարված ստացավ»,- այսօր՝ օգոստոսի 18-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքերով՝ այդ հարվածներից մեկը դիվանագիտական դաշտում էր, մյուսն էլ՝ ադրբեջանական ռազմաճակատում: Նա համարում է, որ Ադրբեջանի համար առաջին ամենահզոր հարվածը պարտությունն էր հայ-ադրբեջանական ռազմաճակատում, որն ապացուցեց՝ Ադրբեջանը 1994 թվականի պես թույլ է. «Ադրբեջանցի թուրքը համարձակ է այն ժամանակ, երբ գործ ունի անզեն, խաղաղ մարդանց հետ՝ 400-ն ընդդեմ մեկի հարաբերակցությամբ, ինչպես դա եղել է Սումգայիթում եւ Բաքվում: Երկրորդ հարվածն էր նույնքան խայտառակ ապտակը, որն ալիեւյան բռնապետական ռեժիմը ստացավ դիվանագիտական դաշտում: Դեռ մինչեւ նախագահների եռակողմ հանդիպումը Պուտին-Ալիեւ երկկողմ ձեւաչափով անցկացված հանդիպման ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը նախազգուշացվեց Ռուսաստանի ղեկավարության կողմից, թե ինչքան ծանր են լինելու Ադրբեջանի համար նոր ռազմական արկածախնդրության հետեւանքները»:

Պարոն Այվազյանը համարում է, որ հայկական կողմը ոչ մի պարագայում պետք է չթուլացնի իր զգոնությունը, քանի որ պատերազմը կարող է սկսվել այն ժամանակ, երբ նա ամենաքիչն է դրան սպասում. «Մոլորված խաղաղ հայ գյուղացու՝ Կարեն Պետրոսյանի առեւանգումն ադրբեջանցիների կողմից, անմարդկային խոշտանգումներն ու դաժան սպանությունը հիշեցրեց մեզ բոլորիս, թե ինչ գազանի հետ մենք գործ ունենք՝ ի դեմս մեր թշնամի ֆաշիստական Ադրբեջանի, եւ դաժան դաս դարձավ այն վայ-խաղաղարարներին, որոնք կարծում են, որ հնարավոր է ֆաշիստական Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել ոչ թե բիրտ ուժի պարտադրանքի միջոցով, այլ միակողմանի չարդարացված զիջումների ճանապարհով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031