Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են վտանգավոր եզդիները, որ նրանց կոտորում են

Օգոստոս 18,2014 13:37

«Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, Արևմուտքի երկակի քաղաքականության դրսևորում է: Այսօր եզդիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում այն նույն խմբավորումները, որոնք նույնը ծրագրում էին անել Քեսաբում, Սիրիայում»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նկատեց, որ այսօր նույն այդ խմբավորումները դարձել են Արևմուտքի համար գլխացավանք. մի կողմից Արևմուտքը զինում է իսլամիստներին, մյուս կողմից փորձում քննադատել ու ռմբակոծել: Այնուհետև թուրքագետը շարունակեց. «Թուրքիայի կողմից ծայրահեղ իսլամիստները անսահման աջակցություն են ստանում: Քեսաբ նրանք հենց Թուրքիայի աջակցությամբ էին մտել, իսլամիստները նաև բուժվում են Թուրքիայում»:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ այն խմբավորումները, որոնք իրականացնում են եզդիների ցեղասպանությունը,, Թուրքիայի անսահման աջակցությունն ունեցող գրոհայիններն են:

Հարցին՝ ինչո՞վ են եզդիները խանգարում, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Նրանք կոմպակտ բնակվող ժողովուրդ են, որ դավանում են ոչ իսլամ: Նրանց ուղղակի ասում են. կամ զոհվել կամ ընդունել իսլամ: Բայց մեծ մասը ընտրում է զոհվելը: Ուղղակի աշխարհը և հատկապես Արևմուտքը երկակի է մոտենում այս հարցին. եթե Սիրիայում նրանք ժողովրդավարներ էին, եզդիներին կոտորելու հարցում ցեղասպաններ են: Բայց ձեռագիրը նույնն է, ֆինանսավորումը նույն ուժերի կողմից է ստացվում: Երևի թե մավրը արել է իր գործը, մավրը պիտի հեռանա. իսլամիստները իրենց ծառայությունները արևմուտքին մատուցել են, էլ պետք չեն, ուստի դրանց վերացնել է պետք»:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ հայերը, որպես ցեղասպանություն վերապրած ազգ, պետք է անկողմնակալ ձևով քննադատեն այդ երևույթները և հնարավորության սահմաններում փորձեն անել ամեն ինչ, որ 21-րդ դարում չկրկնվի այն, ինչ կատարվել է 20-րդ դարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031