Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանին մեր միրգն ու գինին պետք չե՞ն

Օգոստոս 18,2014 12:33

«Ռուսաստանն ավելի արտահանում, քան ներկրում է, հետևաբար ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մեծ վնաս այդ պետությանը հասցնել չեն կարող»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և դրանց ազդեցությանը` այսպիսի կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ՌԴ-ն զբաղեցնում է հինգերորդ տեղը պետության ինքնաբավության չափանիշներով:

Պարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենք ավելի շատ ներկրում են, քան արտահանում:
Ինչո՞ւ Ռուսաստանը չի ցանկանում ասենք՝ Հայաստանից միրգ ներկրել, կամ գինի, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց. «Մեր կողմ նայելը մեծ ճոխություն կլինի, ինքը իր շուկայում մի՞րգ չունի, գինի՞ չունի: Մեր երկրում չի եղել մի արտակարգ տնտեսական քաղաքականություն, որ գոնե մեր պահանջները բավարարելու համար պահանջներ ստեղծեինք»:

Պարոն Բոստանջյանը մտահոգություն հայտնեց. «Այսօրվա գյուղատնտեսությունը համքարական, ընկերական արտադրություն է: Կառավարությունն իշխանությունն աշխատում է սահմանադրության փոփոխության վրա, ոչ մի ուրիշ բանի վրա չի աշխատում»: Պարոն Ադիբեկյանն էլ հավելեց. «Գյուղացիներին այսօրվա դրությամբ չեն կարողանում կոոպերատիվների մեջ մտցել»: Պարոն Ադիբեկյանի խոսքից պարզ դարձավ,որ Ռուսաստանը մեր ուղղությամբ չի էլ նայում: Իսկ պարոն Բոստանջյանը շարունակեց. «Դա նման է, որ ջունգլիում մի կռիվ լինի, բայց մժեղի հետևից վազեն»:

Մեր հարցին՝ այդ դեպքում մեր՝ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու նպատակը ո՞րն է, որ ռուսական շուկան էլ մերը չէ, Ռուսաստանն էլ մեր կողմ չի նայում, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Մտնելով Ռուսաստան մենք հույս ունենք, որ գոնե մեր կիսաորակյալ ապրանքը այնտեղ կարող ենք իրացնել, մեր հումքի մի մասը Եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում: ՀՀ-ի իմիջը՝ որպես բիզնես միջավայր, շատ բացասական է գնահատվում Ռուսաստանում: Եթե մենք ստորագրեինք ասոցացման համաձայնագիրը և ՌԴ-ի դեմ սանկցիաներին միանայինք, մեր կոնյակը, գինին եվրոպացին չի խմի: Քանի դեռ վատ, անորակ ապրանք ունենք, ուրեմն միայն Ռուսաստան: Եվրոպան ասում է՝ գնա, լողացի, սանրվի, սափրվի, նոր կգաս»:

Վարդան Բոստանջյանը հավելեց. «Եվրամիությունը մեզ ասում է, երբ տղամարդը տղամարդու հետ կամուսնանա, այդ ժամանակ եկեք ձեզ կընդունենք: Ուզում են գրաստի նման մեզ օգտագործած լինեն»:

Պարոն Բոստանջյանը շարունակեց. «ՀՀ-ն պատմականորեն գտնվել է ռուսական ազդեցության տակ, իր լավ թե վատ սկզբունքներով ու մոտեցումներով: Գոնե մենք ականատես ենք եղել, որ գոնե հայ մարդը ապահովել է անվտանգություն, գիտության, զարգացում և գործունություն»:

Մեր հարցին՝ փաստորեն մեղքի բաժինը հիմնականում մեր կառավարության վարած ոչ բարենպաստ տնտեսական քաղաքականությո՞ւնն է, պարոն Բոստանջյանը համաձայնեց, իսկ պարոն Ադիբեկյանը հավելեց. «Մեղքը միայն մի կողմի վրա դնել պետք չէ: Մեղքը համակարգային է, նայեք մեր օլիգարխներին: Երբ անօրինական միջոցներով գումարներ են կուտակում, դղյակներ կառուցում:
Պարոն Բոստանջյանն էլ՝ եթե թույլ տվող չլիներ՝ «գելի սի՞րտ ու առյուծի սի՞րտ էին կերել, որ դղյակ կառուցեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031