Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած պատանեկան ամառային օլիմպիական խաղերի երկրորդ օրը Հայաստանից պայքարի մեջ ներգրավվեց հրաձիգ Զավեն Իգիթյանը:
Պատանի նշանառուն այսօր առավոտյան մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի մրցմանը: Զավենը որակավորման փուլում զբաղեցրեց 7-րդ տեղը եւ ութ լավագույնների ցուցակում մտավ եզրափակիչ, որտեղ վաստակելով 137,4 միավոր՝ պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ