Նանջինգում երեկ մեկնարկած 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի առաջին օրը Հայաստանի երկրորդ մասնակիցը սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանն էր:
Մեր մարզիկը բազմամարտի որակավորման մրցումներ սկսեց գերազանց՝ ազատ վարժություններում եւ հեռապատկերում ցույց տալով երրորդ արդյունքը, օղակների վրա՝ չորրորդը եւ միայն դրույքաչափերում բավարարվեց 17-րդ տեղով: Սակայն Վիգենն, այնուհետեւ, չմասնակցեց զուգափայտերի եւ պտտաձողի վրա վարժություններին, ինչի պատճառով եզրափակիչ փուլ չմտավ:
Aravot.am-ն այսօր կապվեց Չինաստանում գտնվող մեր պատվիրակության հետ եւ տեղեկացավ, որ նա ցավեցրել է մեջքը եւ այդ պատճառով չի կարողացել մասնակցել վերջին երկու մրցաձեւերին:
Ափսոս, քանի որ դատելով շնորհալի մարզիկի ցույց տված վարպետությունից, որակավորվելու դեպքում միանգամայն ի վիճակի էր մեդալ նվաճել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ