Ուկրաինայի պետավտոտեսուչները ձերբակալել են «Աջ սեկտորի» հինգ զինյալների Լետիվսկայա շրջանի Բախնի գյուղում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Գրում է NTV.ru-ն:
Նրա խոսքով՝ ծայրահեղականների մեքենաներում գրանցված որսորդական ատրճանակների հետ հայտնաբերվել են Կալաշնիկով ավտոմատներ, նռնակներ: Այդ կերպ, ըստ Գերաշենկոյի, նրանք ցանկանում էին դուրս բերել անօրինական զենք ու զինամթերքը պատերազմական գործողությունների տարածքից: Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, այլ պնդում են, որ ցանկանում էին զենքը հանձնել ոստիկաններին: