Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուները Վանաձորում հանդիպեցին տեղի թեկնածուների եւ համակիրների հետ
Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրը ներկայացնելու, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի կազմավորման ընթացքի մասին իրազեկելու եւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներին ներկայացնելու նպատակով Նախախորհրդարանը Վանաձորում այսօր հանդիպում էր կազմակերպել տեղի թեկնածուների եւ համակիրների հետ:
Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց «Նախախորհրդարան»-ի ստեղծման նախապատմությունը, պատճառները` նկատելով, որ անհրաժեշտ է հեռացնել գործող ռեժիմին, երկրի մաքրման համար էլ անհրաժեշտ է գործակալական եւ տնտեսական գաղտնազերծում:
«Մենք պիտի համախմբվենք Հիմնադիր խորհրդարանի շուրջ եւ, Հիմնադիր խորհրդարանը դարձնելով առաջին հերթին ժողովրդի համախմբման եւ փոփոխությունների կառավարման մարմին, նրա գլխավորությամբ հեռացնենք ռեժիմին, այնուհետեւ Հիմնադիր խորհրդարանը պետք է ստանձնի երկրի պետական կառավարումը, եւ այդ ընթացքում պետք է մշակվի նոր Սահմանադրություն»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում.
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ