«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» ֆեյսբուքյան էջն այսօր հրապարակել է.
Հարգելի հայրենակիցներ.
Այսօր «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է արձակուրդում, և նախնական պայմանավորվածություն ձեռքբերել նրա հետ հանդիպման համար: Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին: Միաժամանակ տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստը, ինքը նամակ է գրել ՌԴ պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբին տեղեկացրին, որ ՄԻՊ-ը ևս նույն առաջարկով դիմել է ՌԴ ՄԻՊ գրասենյակին: Սակայն վերջինից դեռևս պատասխան չի ստացել:
Սերժի դիվանագիտության ջարդված թևի թռիչքն է ուրիշի թևով թռչել հասնելու և նպատակակետի թիրախը ի շահ իրեն թեքելու համար:Թռիչքներ չկան:Օդկայան չկա:Դիմազերծման մեխանիկան և դինամիկան ուղիղ համեմատական են ամերիկյան և ռուսական գլոբալ գործելակերպին`դիմազերծված գլխի պարանոցին:Ասելս այն է, որ the man was noble, but with his last attempt he wip’d it out,destroy’d his country, and his name remains,to the ensuing age abhorr’d.