Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերի բնակիչները մասնակցում են Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնին

Օգոստոս 17,2014 16:42

Տավուշի մարզի Բերդ համայնքում այսօր մեկնարկեց ամենամյա մեղրի եւ հատապտուղների փառատոնը։ Միջոցառումը այս տարի արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է։

Փառատոնի ընթացքում տաղավարներում ցուցադրվող մեղրի եւ հատապտուղների տեսականու միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը եւ ներկայացնել համայնքի մեղվաբուծությունը եւ հատապտուղներով պահածոյացումը։ Փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն են, որոնք ներկայացնում են մարզի գործարաններում պատրաստված մեղրը եւ պահածոները։ Բնակիչների խոսքով՝ այդ գործարաններն են հանդիսանում համայնքում աշխատանք ունենալու եւ գոյատեւելու միջոցները։

Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները Aravot.am-ին պատմեցին, որ գործարաններում աշխատելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել հատկապես կանանց համար.«Երբ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, կանայք գոնե կարողանում են գումար վաստակել այդ կերպ»։nexr2

Փառատոնի կազմակերպիչներից՝ «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման փառատոնները շատ անհրաժեշտ են հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ հնարավորություններ ունի Շամշադին համայնքը։

Փառատոնին այսօր հյուրընկալել էր նաեւ Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ չափազանց տպավորված է փառատոնից եւ որ արդեն 3-րդ տարին է անընդմեջ այցելում է փառատոն.«Այսօր գնել եմ 10 կգ մեղր, որից հինգ կիլոգրամ  տանելու եմ կնոջս՝ ԱՄՆ։ Իմ կինը շատ է մեղր սիրում։ Մյուս հինգ կիլոգրամն էլ տանելու եմ ընկերներիս»։despan AMN

Միջոցառումը կազմակերպել է Բերդի քաղաքապետարանը  եւ «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամը։ Փառատոնը  կազմակերպվել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությամբ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031