Քոբուլեթիի Ռուսթավելի փողոցում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ավտովթարից երեք հոգի է զոհվել: Մոտոցիկլի և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի բախումից վերջինիս ուղևորներից մեկը և մոտոցիկլի երկու ուղևորները մահացել են, հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը:
Ըստ փրկարար ծառայության, «Հյունդայի» ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են: Մեքենայի մեջ են եղել երկու երեխա, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր է: Ենթադրվում է, որ ավտովթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ