Weather.am կայքը տեղեկացնում է՝ Օգոստոսի 17-ին և 18-ին ամենուրեք կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 1-3աստ: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: