Երեկվա Aravot.am-ում տեղեկացրել էինք, որ Նորվեգիայում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրի օրը երկու շախմատիստ է մահացել, մեկը՝ Ուզբակստանից, մյուսը՝ Սեյշելյան Կղզիներից:
Քանի որ սկզբնական շրջանում նրանց անունները չգիտեինք, մեզ անհանգստացնում էր, թե հատկապես ո՞վ է ուզբեկստանցին, քանի որ այդ երկրի կանանց հավաքականում հանդես էր գալիս կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Իրինա Գեւորգյանը:
Ավելի ուշ կայքերը հրապարակեցին մահացած շախմատիստների անունները: Ուզբեկստանցին Խուլերի շախմատի միջազգային կոմիտեի անդամ, 45-ամյա Ալիշեր Անարկուլովն է (նկարում), իսկ Սեյշելյան Կղզիների ներկայացուցիչը երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Կուրտ Մեյերն է: Հետաքրքիր է, որ նրա կողքին՝ առաջին խաղատախտակի առջեւ խաղալիս եղել է որդին՝ 29-ամյա Պետեր Մեյերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess-news.ru-ի