«Փաստինֆո». 2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 40 զինծառայողներ սուր սննդային թունավորման ախտանիշներով նախ տեղափոխվել էին զորամասի բուժկետ, ապա` տարբեր հիվանդանոցներ:
Կատարված քննության արդյունքում պարզվել էր, որ զինվորների թունավորման պատճառը եղել է զորամասի ճաշարանի ոչ մաքուր սպասքը: Զինվորներին կերակրել են այնպիսի կեղտոտ ամաններով, որոնց վրա զարգացել են աղիքային ցուպիկի խմբին պատկանող մանրէներ և սնունդ ընդունելու ժամանակ ներթափանցել զինծառայողների ստամոքս-աղիքային շրջան` առաջացնելով սուր սննդային թունավորումներ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել զորամասի ճաշարանի պետ Արտյոմ Պողոսյանին այն բանի համար, որ նա, պատասխանատու լինելով ճաշարանի ամանեղենի լվացման ժամանակ սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանման համար, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, հսկողություն չի իրականացրել ամանեղենի և սպասքի լվացման ժամանակ սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ:
Արդեն դատարանում, մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Արտյոմ Պողոսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Եվ խոզածին խոզակենցաղ խոզեղենն է տնօրինում ճակատագիրը հայ երիտասարդների, որոնք աղքատ են և ճարահատ ու բռնի հայտնված ֆաշիզմի պետության բանակում:Գոմեշի միսը հերթը զիջեց հիգենայից խոսող հակահիգենիկներին:Ով է թույլ տվել, որ խոզերը իշխեն ոչխարներին:
Հարգելի David, “ոչխար” ասելով ու՞մ նկատի ունեք