Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է այստեղ էշություն անեմ, քան գնամ Ռուսաստան փող աշխատեմ»

Օգոստոս 16,2014 20:49

Դիլիջանցին հայտարարում է, որ չնայած պայմաններին երբեք չի արտագաղթի

«Ես ոչ մի խնդիր չունեմ, առավոտը գալիս եմ գործի, երեկոյան տուն գնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի արագ սննդի սպասարկման կետերից մեկի խոհարար տիկին Կարինեն:

Նա խոստովանեց, որ չնայած քիչ աշխատավարձ է ստանում, բայց այն նրան բավականացնում է, քանի որ իր վաստակած գումարը ծախսում է միայն անհրաժեշտ պարագաների վրա.

«Չենք կարողանում գնալ հանգստանալու, չենք կարող մեզ թանկարժեք մեքենաներ թույլ տալ, բայց նորմալ է: Դիլիջանցին իր աշխատավարձով չի կարող գնալ հանգստանալու, որտե՞ղ գնա, Երեւա՞ն, երեւանցին փող է հավաքում, որ գա Դիլիջան հանգստանալու, մենք հանգստանում ենք էլի»:

Չնայած պայմաններին՝ տիկին Կարինեն հայտարարեց, որ ստեղծված պայմաններն իրեն ձեռնտու են, եւ ինքն արտագաղթելու մտադրություն անգամ չունի.

«Ավելի լավ է այստեղ էշություն անեմ, քան գնամ Ռուսաստան փող աշխատեմ, գիշերն էլ դողացնեմ, թե վերջում ինչպես պետք է իմ աշխատած փողն ինքնաթիռին տամ: Երբեք էլ չեմ սիրել Ռուսաստանը, եւ երբեք էլ չեմ արտագաղթի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Երբեք մի ասա`երբեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031