Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցի. «Դիլիջանի վիճակը շատ վատ է»

Օգոստոս 16,2014 20:35

«Դիլիջանցուն անհրաժեշտ է աշխատանք, էժան ապրանք, որպեսզի մնա այստեղ»

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի տիկին Ծովինարն արդեն մի քանի տարի է՝ իր ապրուստն է հոգում քաղաքի շուկաներից մեկում՝ բանջարեղեն վաճառելով: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքից գրեթե օգուտ չի ստանում. մարդիկ իրենց առեւտուրը դադարել են շուկայից անել՝ օգտվում են խանութներից կամ փողոցում են իրենց առեւտուրն անում, իսկ սակավաթիվ մարդիկ, ովքեր դեռ այցելում են շուկա նրա խոսքերով՝ ««նիսյա» են տանում, փող չունեն մարդիկ»:

Տիկին Ծովինարը շուկա է գալիս միայն շաբաթ, կիրակի օրերին, քանի որ այդ օրերն համեմատաբար ավելի շատ է կարողանում բանջարեղեն եւ միրգ վաճառել: Իսկ ձմռանն ընդհանրապես չի աշխատում.

«Սեզոնային աշխատանք է, առեւտուր չկա: Լիքը ապրանք կա շոշերում դրած, խանութներում. ամեն քայլափոխին բանջարեղեն է՝ շոշերի վրա էս ծայրից էն ծայրը ամբողջը բանջարեղեն է դրած: Մարդիկ հիմնականում փողոցներում են առեւտուր անում: Դիլիջանի վիճակը շատ վատ է»:

Դիլիջան այցելած զբոսաշրջիկներն էլ, նրա խոսքերով, հազվադեպ են շուկա այցելում, քանի որ հիմնականում նրանք ապաստանում են հանգստյան տներում, եւ այդպիսով առեւտուր անելու կարիք չեն ունենում:

«Այսքան ժամանակ մի մարդ էլ չմտավ»,- բողոքում էր տիկին Ծովինարը:

Անդրադառնալով Դիլիջան քաղաքի խնդիրներին՝ նա մեզ հայտնեց.

«Աշխատանք չկա, տրանսպորտը նորմալ չի աշխատում, խանութները շատ թանկ են, 100-70- տոկոսն արտագաղթել է: Դիլիջանցուն անհրաժեշտ է աշխատանք, էժան ապրանք, որպեսզի մնա այստեղ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031