Հղում անելով Նորվեգիայի NRK հեռուստաընկերությանը Eurosport-ը տեղեկացնում է, որ շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրի օրը Տրոմսյոյում երկու շախմատիստ է մահացել: Հինգշաբթի երեկոյան հյուրանոցում հայտնաբերվել է Ուզբեկստանի հավաքականի անդամներից մեկի դին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը կրիմինալ բնույթ չի կրում: Նույն օրը ավելի վաղ, հենց խաղադահլիճում Սեյշելյան Կղզիների հավաքականի 67-ամյա շախմատիստն իրեն վատ է զգացել եւ հակառակ բժիշկների գործադրած ջանքերի, տեղում մահացել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ