Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե որքան գումար է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծախսել կոսմետիկ ծառայությունների վրա, հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը:
Ըստ դատախազության իրականացրած հետաքննության նյութերի, Միխեիլ Սահակաշվիլին և նրա մերձավորները 2009-2012թթ. կոսմետիկ ծառայությունների վրա ծախսել են 673 260 լարի (մոտ 160 միլիոն դրամ), որից 399 495 լարի (մոտ 95 միլիոն դրամ) միայն Սահակաշվիլիի վրա է ծախսվել:
«Ելնելով հասարակության բարձր հետքրքրվածությունից` գլխավոր դատախազությունը նպատակահարմար է համարում բացահայտել պետական պահպանության հատուկ ծառայության բյուջեից միջոցների յուրացման դրվագներից մեկը: Հետաքննության նյութերի համաձայն` հաստատվել է, որ 2009-2012թթ. Սահակաշվիլին և նրա մերձավորները կոսմետիկ ծառայությունների դիմաց վատնել են 673 260 լարի, որից 399 495 լարի միայն Սահակաշվիլիի վրա: Մասնավորապես նա մի քանի անգամ այցելել է արտասահմանյան կլինիկաներ՝ բոտոկս և էպիլացիա անելու համար», – ասված է հայտարարությունում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ