Հայ տանկիստները Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության խմբային մրցույթում երկրորդ տեղն են գրավել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մրցույթն անցկացվել է օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան «Ալբինո» զորավարժարանում: Մասնակցել են 12 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Սերբիան, Անգոլան, Վենեսուելան և Հնդկաստանը:
Խմբային մրցույթում առաջին տեղը գրավել են ռուսները, որոնք գրանցել են 1 ժամ 13 րոպե արդյունք: Հայաստանը 1 ժամ 20 րոպե արդյունքով երկրորդ տեղն է զբաղեցրել: Երրորդ տեղը գրավել են Չինացիները, որոնք վերջնագծին են հասել 1 ժամ 30 րոպե 56 վայրկյանում:
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունը երկրորդ տարին է անցկացվում: Առաջին առաջնությանը մասնակցում էի ընդամենը չորս երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ անգամ Հայաստանը վերջին տեղն էր զբաղեցրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ