Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրհնված խաղողն ավելի համեղ է». քահանա

Օգոստոս 16,2014 17:01

Վաղը՝ օգոստոսի 17-ին, մենք տոնում ենք հնուց ի վեր նշվող ամենասիրված տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը, որը Հայ առաքելական եկեղեցին անվանում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն:

Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որի հիմքը Մարիամ Աստվածածնի ննջման և վերափոխման պատմությունն է:
«Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո Աստվածածինը ևս 12 տարի ապրում է այս աշխարհում: Նա հաճախ էր աղոթում այն վայրերում, որտեղ Քրիստոսն էր սիրում աղոթել, և այնտեղ, որտեղ իր որդին հարություն էր առել: Եվ ահա հերթական աղոթքի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը, որն Աստվածածնին տարիներ առաջ ավետել էր Փրկչի գալուստը, ավետում է նաև նրա՝ այս աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելը: Այս լուրը շատ է ուրախացնում Մարիամ Աստվածածնին, և նա խնդրում է իր խնամակալ Հովհաննես Ավետարանչին պատարագ մատուցել: Պատարագի ժամանակ նա հաղորդվում է, որից հետո գալիս են հրեշտակները, և ավետարանիչներով ու առաքյալներով շրջապատված Տիրամայրն իր հոգին ավանդում է:

Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը չի կարողացել ներկա գտնվել Աստվածածնի հուղարկավորությանը, և մի քանի օր հետո գալով՝ ցանկություն է հայտնել տեսնելու Աստվածածնի մարմինը, սակայն երբ բացել են նրա գերեզմանը, մարմինն այնտեղ չի եղել: Այսինքն՝ Քրիստոսը, իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել իր մորը».- սա է տոնի հոգևոր խորհուրդը, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

Իսկ ահա խաղողօրհնեքը ազգային ավանդույթ է, ինչպես իր խոսքում նշեց քահանան, որը նշվում է որոշակի ծիսակարգով: Մասնավորապես, եկեղեցիներում պատարագի ավարտին օրհնվում է խաղողը և բաժանվում ներկաներին: Քահանան ասում է, որ խաղողը խորհրդանշում է տվյալ տարվա ողջ բերքն ու բարիքը: Այսինքն՝ խաղողը օրհնելով՝ մեր երկրի բերքն ու բարիքն է օրհնվում:

Տեր Պարթևն ասում է, որ արգելված չէ խաղող ուտել մինչև խաղողօրհնեքը, պարզապես, դա հնուց եկած սովորույթ է. «Ժողովրդի մեջ ընդունված է եղել, որ խաղող չեն կերել մինչև խաղողօրհնեքը, և երևի նկատած կլինեք, որ մինչև խաղողօրհնեքը խաղողն այնքան համեղ չէ, որքան օրհնվելուց հետո»,- ասում է քահանան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Օրհնված խաղողը» որ՞ն ա է: Խաղողը խաղող ա: Քիչ մնաց կոշիկներն ու նասկիները սկսեն «օրհնեն»: Հայ առաքելական եկեղեցին ոտից գլուխ բիզնես է:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կա՞ իրակա՛ն ապացույց,որ Քրիստոսը «հարություն առավ»: Եվ որտե՞ղ էր այդ «աստծո որդին» 1915-ին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031