Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Սեհպոսյան. «Շնորհակալ եմ մորս եւ Երեւանում վինդսերֆինգի իմ առաջին մարզիչ Արմեն Նազարյանին»

Օգոստոս 16,2014 15:10

Նանջինգում Ռուսաստանի հավաքականի կազմում վինդսերֆինգի մրցումներին մասնակցելու է առագաստային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Մարիամ Սեհպոսյանը:

16-ամյա հայուհին Ռուսաստանի ԱՕԿ-ի կայքին տված հարցազրույցում հպարտությամբ խոսել է իր հայկական արմատների մասին եւ պատմել, թե ինչպես է ընտրել վինդսերֆինգ մարզաձեւը:

Մարիամի խոսքերով, հայկական արմատները ժառանգել է հորից, իսկ այս մարզաձեւով զբաղվել սկսել յոթ տարի առաջ, երբ մայրը Եգիպտոսում առաջին անգամ կանգնելով սերֆինգի տախտակի վրա, այնուհետեւ արդեն Սանկտ-Պետերբուրգում, դստերը խորհուրդ տվել նույնպես փորձել: «Ես շատ շնորհակալ եմ մորս եւ Հայաստանում իմ առաջին մարզիչ Արմեն Նազարյանին, որի շնորհիվ մարզական վառ կյանք եմ ապրում: Նա եզակի ու խարիզմատիկ անձնավորություն է, որը կատարեց իմ կյանքում ամենակարեւոր քայլը՝ Հայաստանում իմ գտնվելու ժամանակ հրապուրեց վինդսերֆինգով: Նա համբերատար եւ իմաստնությամբ ինձ բացատրում էր ամեն ինչ: Ու շնորհիվ Արմեն Նազարյանի դրած ամուր հիմքի, ես ջրերը ճեղքելով հասա իմ առաջին օլիմպիական խաղերին: Ի դեպ, Արմեն Նազարյանը, որ մի քանի տարի առաջ «Արմենիա» ոչ մեծ առագաստանավով շուրջերկրյա նավարկության մասնակցած թիմի անդամ է, իրականում ֆիզիկոս է, եղել է Երեւանի լազերային ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը», – ասել է Մարիամ Սեհպոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ vfps.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031