Նանջինգում պատանեկան օլիմպիական խաղերը դեռ չմեկնարկած, արդեն առաջին սկանդալային անակնկալն է գրանցվել:
Կազմակերպիչները աֆրիկյան երկրների երեք մարզիկների զրկել են մրցումներին մասնակցելու իրավունքից՝ Էբոլի տենդով վարակված լինելու պատճառով: Երկրների եւ մարզիկների անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ այդ երկրները Աֆրիկայի արեւմտյան հատվածից են, իսկ մարզիկներից երկուսը պետք է հանդես գային մենապայքարային, երրորդը՝ ջրային մարզաձեւերից մեկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ populous.com-ի
Կարդացեք նաև