Այսօր Չինաստանի Նանջինգ քաղաքում Երեւանի ժամանակով 16:00-ին կկայանա 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի շուրջ 170 երկրների 3600-ից ավելի մարզիկներ կմասնակցեն շքերթին, իսկ վաղվանից կսկսեն պայքարը իրենց տարիքային խմբում օլիմպական մեդալների համար:
Այսօր առավոտյան Aravot.am-ը հեռախոսով կապ հաստատեց Նանջինգում գտնվող մեր պատվիրակության հետ ու տեղեկացավ, որ ամեն բան նորմալ է եւ որ մեր պատվիրակությունը նույնպես նախապատրաստվում է շքերթին: Հայաստանից վաղն առաջինը մրցասպարեզ մտնելու են -66 կգ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, որի մրցակիցը 1/32 եզրափակչում Կորեայից է, եւ սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկար 1. Ձյուդոիստ Հարություն Դերմիշյան (լուսանկարը տրամադրել է ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը)
Կարդացեք նաև
Նկար 2. Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյան