ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանականների պատվիրակության` սահմանամերձ գոտի մեկնելու հարցով հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԺ խմբակցությունների եւ ՊՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներ մեկնելու` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները: Ընդ որում Կոնգրեսի խմբակցությունը խորհրդակցությանը մասնակցելու հրավեր չի ստացել:
iLur.am-ի
հետ զրույցում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրավիճակի մեջ հստակություն մտցնելու նպատակով կապ է հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Նախարարի հետ զրույցի արդյունքում բոլոր հարցերը կարգավորվել են, քննարկվել են այցի դետալները, եւ համաձայն օգոստոսի սկզբին ձեռք բերված պայմանավորվածության, դեպի սահմանային գոտի վաղվա այցին կմասնակցի նաեւ Կոնգրեսի խմբակցությունը», – ասաց Լեւոն Զուրաբյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: