News.am. ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ամերիկյան արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ խորապես մտահոգ է տեղի ունեցածի կապակցությամբ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: Պետքարտուղարությունը նաեւ կողմերին կոչ է արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը եւ Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:
Հրապարակումն ամբողջույթյամբ՝ սկզբնաղբյուր կայքում: