Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ օրինավոր երկիր լինի…

Օգոստոս 16,2014 10:00

Երեկ Ֆեյսբուքում կարդացի մի փոքրիկ պատմություն, որը չափազանց բնորոշ է մեր՝ հայաստանցիներիս հասարակական գիտակցությանը: Տարիքով կինը ստիպում է իր հղի աղջկան անցնել ոչ թե ստորգետնյա անցումով, այլ վերեւով, բանուկ երթեւեկությամբ փողոցով՝ բերելով այն արդարացումը, որը ես էլ լսում կամ կարդում եմ գրեթե ամեն օր. «Օրինավոր երկիր պիտի լինի, որ օրենքով անցնես»:

Դեպքը, կարելի է ասել, կենցաղային է, բայց իր մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է պարունակում: Ըստ այդմ, կա երկիր, պետություն, որը մեզնից դուրս է, որը մեր՝ անհատներիս վարքի եւ մտածողության հետ կապ չունի, եւ մեր «գործն է» համբերատար սպասել, մինչեւ այդ երկիրը օրինավոր դառնա, մինչեւ այն մեզ աշխատատեղ եւ բարեկեցություն պարգեւի, եւ այդ դեպքում մենք գուցե բարեհաճենք կատարել օրենքները եւ աշխատել:

Դա թերեւս այդպես էր 25 տարի առաջ, երբ երկիրը, պետությունը մերը չէր՝ չնայած այս դեպքում էլ ես որոշակի վերապահումներ կանեի՝ անպատասխանատվության, թափթփվածության, ծուլության համար երբեք եւ ոչ մի հանգամանքներում արդարացում չի եղել եւ չկա: Բայց հիմա որ հաստատ այդպես է՝ երկրի օրինավոր լինելու մակարդակը բոլորիս օրինավոր կամ ոչ օրինավոր լինելու հանրագումարն է: Եթե շենքերի շքամուտքերում, ներեցեք, մեզի հոտ է գալիս, դա դեռ չի նշանակում, որ ես էլ պետք է այնտեղ միզեմ:

Բայց սեփական պատասխանատվությունը գիտակցելը դեռ քիչ է, պետք է նաեւ հասկանալ, որ ոչ մի տեղ, ոչ մի երկրում վերջնականապես, մեկընդմիշտ լուծված խնդիրներ չկան: Օրինակ՝ երբ մենք ասում ենք, որ այս կամ այն երկիրը ժողովրդավարական է, դրանից պետք չէ եզրակացնել, որ այնտեղ ժողովրդավարություն է «հաստատվել»: Դա ընդամենը նշանակում է, որ հասարակական համաձայնություն կա՝ ամեն օր ջանքեր գործադրել, որ տարբեր տիպի հարաբերություններ լինեն ժողովրդավարական:

Հայաստանում, օրինակ, նման կոնսենսուս չկա: Մարդիկ կան, որոնք անեծքներ են հղում ժողովրդավարության հասցեին: Իսկ ոմանք խոսքով կողմ են ժողովրդավարությանը, բայց աչքի առաջ ունեն «ներքին թշնամիներին», որոնք իրենց այդ «բարձր ձգտումներին» խանգարում են: Ուրեմն՝ իրականում դեմ են: Չկա համաձայնություն, ինչպես տեսանք, նաեւ օրինականության վերաբերյալ:

Բայց եթե նույնիսկ համաձայնությունը կա, դա զուտ մեխանիկորեն մշտական հաջողություն չի ապահովում: Ընդունենք, որ կես դար առաջ ամերիկացիները պայմանավորվեցին, որ ռասիզմը վատ բան է: Սակայն մի քանի օր առաջ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի իրադարձություններն ապացուցում են, որ «վերջնական» չեն պայմանավորվել: Ոստիկանները սպանել են աֆրոամերիկացի մի պատանու, եւ հիմքեր կան ենթադրելու, որ դրա համար նրանք լուրջ պատճառներ չունեին: Այդ սպանությունը մի քանի օր ռասայական հողի վրա խժդժությունների պատճառ դարձավ: Հետեւաբար, եթե նույնիսկ կոնսենսուս կա, այն անհրաժեշտ է ամեն օր «վերաթարմացնել»:

Մի խոսքով՝ օրինականությունը, ժողովրդավարությունը, ազգային եւ ռասայական հանդուրժողականությունը կախված են մեկ մարդուց: Եվ այդ մարդը… գիտեք, թե ով է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. Gagik says:

    Հայը դրսի օրինապահ երկրներում հիմնականում իրն պահում է այդ երկրի քաղաքացիների նման – արագ ինտեգրվում է, մեր մոտ օրինապահությունը չի ստացվում։ Այն կատարվելու համար մի փոքր բան է պետք – առաջին հերթին օրինապահ պետք է լինեն իշխանությունները

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, հայաստանցիների ոչ օրինապաշտությունը մեր ազգային առանձնահատկությունը չէ: Դա Խորրդային Հայաստանում եւ անկախ Հայաստանում ձեւավորված մշակույթի դրսեւորում է: Իշխանության որակը նույնպես այդ մշակույթի արդյունք է:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արամ, որպես նախկին օրինազանց, որ ժամանակին «լեվի» պատճենահանումներ էր անում եվ նույնիսկ Հայ ակադեմիկոսներից շորթում էր 5 կամ :10 կոպեկ ամեն մի էջի համար…մինչեվ հիմա էլ հոգիս հանգիստ չէ եվ երվի երբ ներկայանամ կամ «վերեվ» կամ ավելի հավանական է «ներքեվ» անպայման պատասխան պիտի տամ… Ինչ վերաբերում է «հասարակական համաձայնությանը» իմ կարծիքով, սկսած նախնադարյան մարկանց հասարակության , ապա Համուրաբիի միապետական օրենքների ու կանոնակարգից, Աստվածաշնչից… մինչեվ այսօրվա Սկանդինավյան մարկային ժողովրդավարական հասարակական հարաբերությունները, թերեվս կային եվ կան գրված եվ «չգրված» օրենքներ եվ համամարդկային բարոյկան կանոններ որոնցով տարբեր երկրների եվ ժողովուրդների մշակույթները ուղղորդվել են…Միապետական կառավարման պայմաններում կարծում եմ «չգրված» օրենքները եվ բարոյկան կանոնները մարդկանց օգնել է մի կերպ «հարմարվել» իրականության հետ, իսկ ահա Սկանդինավյան երկրների նման գիտակցական հասարակական համաձայնությունը հնարավոր է դարձնում հիմնվել Գրված օրենքների վրա , այսինքն երկիրը դարձնում է օրինավոր եվ հարմարվելու ձգտումը վերանում է, եվ իհարկե «չգրված» օրենքներն էլ հետը…
        Եվ ինչպես Արսենն է սիրում ասել նորից գալիս ենք ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ եվ նորից 1996 ին…չնայած որ «հասարակական համաձայնությունը կար» սակայն անհատների Միապետական Կամքը…մեր ժոշովրդին մինչեվ այսօր ստիպեց հարմարվել իրականությանը «չգրված օրենքներով»…

    • Մարիամ says:

      Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են մեր հայրենակիցներն արտերկրում՝ միանգամայն օրինապաշտ երկրներում, օրենքը խախտում և դա համարում շուստրիություն: Իմ կարծիքով նման վարվելակերպն ավելի շատ բխում է անհատի դաստիարակությունից և ծնողների օրինակից, քան իշխանություններից:

    • ԱՐՄԵՆ says:

      Իշխանությանը օրինապահության պատվեր պիտի տա հասարակությունը, խոսքս չարկչրկված ընտրությունների մասին չէ: Սա կրևորագույն հարցերից է, որի համար ընդիմությունը ձեռքերը վաղուց լվացել է, իրենք միայն աթոռի համար են պայքարում, մնացածը իրենց ՊԱԼՈԺ չէ: Իսկ մեր հասարակությանը օրինապահությունը հիմնականում հետաքրքիր չի, այսինքն ջանք չի ուզում թափել: Ավելին՝ հարևան, բարեկամ, ընկերություն հասկացությունները շատ ավելի են կարևորվում, որը հաստատ բոլոր չափերն անցնում է:

  2. Ընթերցող says:

    “Մի խոսքով՝ օրինականությունը, ժողովրդավարությունը, ազգային եւ ռասայական հանդուրժողականությունը կախված են մեկ մարդուց: Եվ այդ մարդը… գիտեք, թե ով է:”

    Ով ա է? Գործ եք սարքում վրեքս:

    • Արսեն says:

      Նաղդ բռնել ա տալի..))).. Չասես՝ իմանալ-չհայտնելու համար կփակեն։ Ասես, մեկա՝ նստելու ես, բայց որպես «ստուկաչ»..))).. Վրետ վեկալես,՝ ընենց կծաղկացնեն, որ մի 10-12 տարի կգրկես..)))…

  3. david says:

    Օրինապահությունը վերևից է սկսվում:Էն անեկդոտը հիշեցի, մեկն ուզում է մեքենա գնել, սկսում է բրիլոկից:Մեքենան գնեք, նոր անցումի տակից բրիլոկ առեք:

  4. ՀԲՀԿ խոսնակ says:

    Ամենօրյա Առավոտյան Պատմություն

    Հոդվածագիր․ «Ոչինչ չի փոխվի քանի դեռ յուրաքանչյուրս չենք գիտակցել պատասխանատվության մեր բաժինը»

    Ընթերցող․ «Հարգելիս, բայց չէ որ պատասխանատվության առյուծի բաժինը կրում են նրանք, ովքեր մեզ հասցրել են այս վիճակին, այսինքն՝ իշխանությունը։ Եթե ձեռներս կապել են ու ինձ խեղդում են, ի՞նչ պատասխանատվության մասին կարող է խոսք լինել»

    Հոդվածագիր․ «Իշխանությունը ձեր մի մասն է, երբ դուք ձեզ լավ պահեք, ամեն ինչ կփոխվի դեպի լավը»

    Ընթերցող․ «Այսինքն, դուք զոհին մեղադրում եք նրանում, որ նա զո՞հ է»

    Հոդվածագիր․ «Լավ, ես վատն եմ, դուք՝ լավը։ Ցտեսություն, ձեզ էլ չեմ պատասխանելու» ։ Ապա ինքն իրեն․ «Հողը պարարտ է, իսկ մշակները՝ քիչ։ Որքա՜ն գործ կա դեռ անելու։»

  5. Հրանտ Պապիկյան says:

    Դաստիարակված մարդը միշտ էլ կմնա այդպիսին, հարգելով շրջապատող մարդկանց և օրենքները: Անկիրթը՝ իրեն ճիշտ կպահի միայն վախենալով համարժեք պատժից: Եթե վախը չկա՝ դեռ մի բան էլ վերը գրված որոշ մտքերի ոճի հիմար դեմագոգիայով կնարդայնացնի դաստիարակվածին, իսկ առավել բռիները նույնիսկ ձեռ կառնեն… Այնպես որ դամոկլյան սուրը լավագույն միջոց է ազատության համար դեռ չհասունացած հասարակությունների համար: Բոլորը այնժամ ճիշտ են պահում իրենց, ուղղակի մի մասը իրենց ցանկությամբ և հաճույքով, մյուս մասը՝ ՍՏԻՊՎԱԾ:

    • Hakob says:

      եթե կարելի է, նշեք խնդրում եմ այն հասարակությունները որոնց հասունացել են ազատության համար, ու առավել ևս ապրում են այդ ազատությունների պայմաններում:
      Այսպիսի հասարակագիտական հայտարարություրներ անելուց լավ կլինի միշտ կոնկրետանալ- ու գրել ու՞մ ինկատի ուենք որպես դրական կերպար: Ով է այդ ազատ, դրական հասարակությունը, որտեղ՞ է այն ապրում, ո՞ր մոլորակի վրա, որ՞ գալակտիկայում, կան միգուցե որ՞ Տիեզերքում:

      Հ.Գ. դե հասկանալի է, որ բացասական կերպարը այստեղ մենք ենք, հայերս որպես ընադնարություն ու ավելին – ասիացին, արևելքցին, ոչ եվրապացին, ոչ ԱՄՆ-ցին

    • Ընթերցող says:

      Մարդիկ ի ծնե ունեն կյանքի, ազատության, և երջանկության իրավունքները որոնք բնորոշ են յուրաքանցյուր մարդու և անօտարելի են: Ազատության համար չհասունացած մարդ չկա, և այդ կեղծ գաղափարը մտցվել է դիկտատորական ռեժիմների կողմից որպիսի արդարացվի մարդկանց ստրկացնելը: դեռ մի բան էլ մեղքը դրվում է զոհի վրա, որ իբր այդ ազատությունը քեզ չի հասնում, “դու հետամնաց ես”, “դեռ պետք է աճես այդ ազատության համար”, ու մինչեև այդ արի քեզ թալանենք ու կեղեքենք: Սովորաբար նման բաներ ասում են օտարները ստրկացվաց ազգերին, բայց այ որ թերարժեքության գաղափար մարդկանց մոտ ներարկում են այն աստիճանի, որ մարդիկ իրենք են մեկը մյուսին համնոզում, որ իրենք ազատության համար դեռ չեն հասունացել, այ արդեն դա վտանգաոր պաթալոգիա է: Սկզբում մարդկանց համոզում ենք որ իրենք ստրուկ են, իսկ մնացածն արդեն տենխնիկայի հարց է:

      յոթանասուն տարվա ստրկությունից ազատվելն էլ հեշտ չի, մանավանդ, որ կոմկուսի քարոզիչները դեռ մնում են: գուցե իրոք լյուստրացիա անենք:

      • Հրանտ Պապիկյան says:

        Այդ բարձրագոչ բառերը ընդամենը անգիր արած դեմոգոգիա է, նույնքան անիմաստ և անիրական, ինչպես օրինակ Ձեր անունն է՝ ՛՛ընթերցող՛՛, այսինքն ոչ մի կոնկրետ բան…
        Իսկ կոնկետը այն է, որ Դուք հաստատ հասարակությանը մարտահավեր նետած և լիովին Ձեր հայեցողությամբ շարժվող, հասաակության ներսում գործող կանոնները ոտնահարող ու այդպիսով ամեն տեսակի սահմանափակումներից ԱԶԱՏ կերպարը չեք, քանի որ նույնիսկ Ձեր անուն ազգանունն եք թաքուն պահում: Բայց պետք էլ չէ այդպես ապրել, քանի որ դա ադեկվատ պահվածք չէ, հարգելիս:
        Ցանկացած երկրում կան որոշակի կանոններ և օրենքներ, որոնց անհրաժեշտ է ենթարկվել, առանց դրանից բարդույթավորվելու, թե դրանով դու ՍՏՐՈՒԿ ես դառնում… կան նաև բոլորիս հայտնի հիգիենայի և վարվելաձևի ու պահվածքի կանոններ, որոնք համարյա թե նույնն են՝ անկախ երկրից, և դրանց չհետևելը ամենևին էլ ՛՛ՁԵՐ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ՛՛ չի, այլ ընդամենը անկիրթ և անդաստիարակ պահվածք…
        Օրինակ ես չեմ նեղվում, երբ ենթարկվում եմ որևէ օրենքի կամ կանոնների պահանջներին: Դա անում եմ անկախ նրանից՝ հիմա ինձ տեսնում են թե ոչ: Իսկ եթե խախտում եմ, ապա դա անում եմ կոնկրետ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե իբր՝ ես ի ծնե ազատ էակ եմ, ինչ կուզեմ կանեմ…
        Ես շատ վրդովվում եմ, երբ որևէ անտաշ կամ բռի՝ անպատիժ խախտում է ընդունված կանոնները, լավ հասկանալով, որ եթե պատիժը անխուսափելի լիներ, տվյալ ՛՛ազատատենչը՛՛ ինձնից ավելի ջանասիրաբար կկատարեր օրենքի պահանջը:
        Այդ կեղծ ազատասիրությունը հիմնականում մարդկային ծուլության և անազնվության քողարկման ձև է, իսկ երբեմն էլ՝ ուղղակի հիմարության արտահայտում, ինչպես օրինակ այդ փողոցը անցնող կնոջ հիմար խոսքերը…
        Այո, մեր շարքերում շատ շատերը հարմար առիթ գտնելով շրջանցում են օրենքները: Երբեմն վերջին հաշվով դա իրենց բոլորովին օգուտ էլ չի բերում, նույնիսկ ավելին՝ վնաս է տալիս: Ի՞նչ է սա… ազատասիրությու՞ն, անօրինությու՞ն մենթալիտե՞տ, թե պարզ հիմարություն…, դուք մտածեք: Բայց որն էլ որ դա լինի, ինձ՝ դաստիարակված և կիրթ մարդուս հաճելի է, երբ ԲՈԼՈՐՆ են պահում օրենքները: Ահա այդ պատճառով էլ օրենքների խելամիտ խստացումը և ամենակարևորը՝ բոլորի համար դրանց պարտադիր լինելը չէր խանգարի:
        Քանի դեռ հասարակության ներսում շատ են մարդիկ, ովքեր ազատությունը հասկանում են որպես ամենաթողությոն և սանձարձակություն, այդ հասարակություննեը դեռ ՉԵՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ազատության համար, և կարծում եմ դա վերաբերվում է բոլոր հասարակություններին և այդ օրը ցավոք դեռ շատ հեռու է:
        Հակոբ, ասեմ որ եվոպական և ամերիկյան մոդելում մարդիկ ավելի ԱՆԱԶԱՏ են, քան երևի թե մենք, ուղղակի նրանց ուղեղը փոքրուց մտցրել են, իբր ԱԶԱՏԸ ԴԱ ԻՐԵՆՔ ԵՆ, իսկ մենք չգիտես ինչու ստրուկ ենք: Ում հարցնում եմ, չի կաողանում ասի, թե ամերիկացին ինչո՞վ է ինձնից ավելի ազատ, և իր երկրի ո՞ր օրենքն է կարող իր հայեցողությամբ խախտել կամ չկատարել…
        Ես սովետի ժամանակ էլ ստրուկ չեմ եղել, Կրոնշտադտից մինչև Կամչատկա իմ երկիրն է եղել, ինչ ուզել արել եմ, ուղղակի այն ժամանակ բաներ կար, որ չէր կարելի անել, և հիմա կյանքը ավելի ազատ է:
        Իսկ եթե մարդը գերադասում է ստրուկ ՀԱՄԱՐԵԼ ԻՐԵՆ, քանի որ դրանով կարելի է արդարացնել սեփական ՉԿԱՅԱՑԱԾՈՒԹՅՈՒՆԸ և անհաջողակությունը՝ պաթոլոգիան հենց դա է: Այդ տրամաբանությամբ էլ հավանաբար անանուն մնալով են ՛՛պայքարում՛՛ երևակայական ստրկատիրության դեմ, վախնալով ինչ որ պատիժներից:

        p.s. Ընդհանապես չեմ սիրում վիճել անհայտ անունով մարդկանց հետ, բայց ինձ բարկացրիք՝ հասարակ անկիրթ պահվածքի մասին քննարկումը վերածելով ՛՛ազատության համար սուրբ պայքարի՛՛…:
        Կոնկրետ ես հարգում եմ օրենքները և ցանկանում եմ, որ մյուսներն էլ հարգեն: Դա կլինի բարձր գիտակցությունից ելնելով, թե պատժվելու վախից դրդված՝ վերջին հաշվով մեկ է: Կարևորը՝ դրանից բոլորիս կյաքը ավելի անվտանգ կլինի:

    • Արսեն says:

      Ոզում էի գրածիդ պատասխանել, բայց տեսա՝ արդեն պատասխանը կա։ Ահագին ժամանակ խնայեցի..)))..
      Քեզ մնաց ընդհամենը մի քանի հարց…
      1.Իսկ դու ինքդ պատրաստ ես ազատության?
      2ա. Եթե այո, ապա որ է քո առավելությունը հասարակության այն անդամներից, որոնք՝ ըստ քեզ դեռ «պատրաստ չեն» ազատության?
      2բ. Եթե ոչ, ապա ինչպես ես, դու ինքդ լինելով անազատ և ազատության «ոչ պատրաստ» կարողանում որոշել՝, ով է արժանի ազատության ով ոչ? ..)))..

      • Հրանտ Պապիկյան says:

        1.Եթե պատրաստ չլինեի, բարոյական իրավունք չէի վերապահի ինձ որևէ մեկին խրատներ տալ:
        2ա. Առավելությունս հենց հոգեբանորեն պատրաստ լինելն է՝ ինձ ոչ ոքից չգերադասելու և օրենքները հարգելու, ինչը հիմա էլ իմ ապրելու կերպն է:
        2բ. Չգիտեմ դու ոնց, բայց ես անազատ չեմ, և այդ հասկացությանը ես ավելի շատ շփվում եմ այստեղ՝ կարդալով շատերիդ մտքի գոհարները և հասկանալով, որ գրողը իրականում ինքն էլ չգիտի ինքն ինչ է ուզում, իսկ մի մասն էլ՝ մեծ տարածում ունեցող ՛՛թողեք.., պիտի տառապեմ՛՛ հոգեբանությամբ են տառապում…

  6. Լավատես says:

    Քաղաքացին քաղաքում, գյուղացին էլ՝ գյուղում շատ էլ օրինապաշտ են, որովհետեւ տեղական օրենքները տեղացիների համար են գրված։ Բայց գյուղի օրենքները խախտող քաղաքացին գյուղում դառնում է քաղքենի, իսկ քաղաքի օրենքները խախտող գյուղացին քաղաքում դառնում է, ներեցեք, գեղցի։ Հետեւություն՝ օրենքները խախտում են լուսանցքայինները, իսկ տեղացիները իրենց օրենքները սրբորեն պաշտպանում են։

  7. Hakob says:

    Հրանտ Պապիկյան:
    Այս թեման իմ համար կոնկրետ “կիրթ և անկիրթ պահվածք” գրիքից չէ:
    “Ազատության” պահվածքը, դա գալիս է նրանից, թե հասարակություն ունի՞ արդյոք վաղվա օրա ապահովություն թե չէ: Ազատ է այն մարդը, որ ազատ հասարակության անդամ է: իսկ դրա համար ամենաառջին պայմանն է, որ այդ հասարկությունը ոչ պետք է լինի գաղութ, ոչ թլ մետրոպոլիա:
    Հիշում եք երևի “Ոսկե քաղաքի” մասին… որտեղ ինչքան էլ տարօրինակ լինի, ապրում էին սովորական մարդիկ

    Օրենքը, լինի դա բարոյական թե իրավական, խախտելը դա գալիս է նրանից, որ մարդը, ընտանիքը, հասարակությունը որպես ամբողջություն, չունի իր վաղվա մասին գառանտիա, քանի որ իր վաղվա օրը կախված է մետրոպոլիայից վերջին հաշվով, իսկ մետրոպոլինա, որպես կլասիկ հռոմեական գաղութարարա մտահոգված է իրա գաղութի միայն այսվարկյանական-ով ու շահագրգրված է իրա գաղութների մեջ տիրող անօրինական դրվածքով, որը հասարակությանը անհամախումբ ու ստրուկ պահելու անհրաժեշտ պայման է:
    Մեր “հավելյալ” արժեքը- լինի դա ֆինանսական, լինի հոգեբանական , անխնա թալանվում է մետրոպոլիայի կողմից- իր սուպերվայզրների /մենք անվանում ենք նրանց օլիգարխներ/ ղեկավարմամբ:
    Օրինապահություն վերջին հաշվով բոլորին է ձեռք տալիս. իրդեալական դեպքում անգամ գրպանահատին ու մարդասպանին:

    ՄԵնք որպես մարդ, ուռեդներ չենք, ավելինի, ունենք հազարամյա մշակույթ:
    Որպեսզի մեր մոտ հաստատավի օրենքի իշխանություն, մենք պետք է ազատագրվենք չարքաշ, կողոպտիչ, եղբորը եղբոր դեմ հանող, ազգը ազգի դեմ հանող անգլիական լուծից:
    Հետո – մենք է մարդ ենք, ու մեր համար էլ ուզենք թե չուզենք կգործեն ազատ-ազատագրված հասարակությա համար գործող հասարակագիտական բոլոր կանոնները:

    • Հրանտ Պապիկյան says:

      Հակոբ, անցումով անցնելը ինչ կապ ունի մետրոպոլիայի կամ անգլիական լուծի հետ, եղբայր… դրա համար ընդամենը հարկավոր է տնից դուրս եկած լինել, այլ ոչ թե գոմից…, վերջիններիս էլ ճիշտ ուղին թող ցույց տա ՄՏՐԱԿԸ, ես դեմ չեմ, քանի որ իմ առօրյան դրանից չի փոխվի

  8. Արսեն says:

    Պապիկյան, նույն թեմայով արդեն բազմաթիվ «զրույցներ» ենք ունեցել… նորից գրում ես նույնը։
    Ւհարկե, ցանկացած երկրում կան որոշակի կանոններ և օրեքներ, որոնց անհրաժեշտ է ենթարկվել… (որոշ դեպքերում՝ նույնիսկ հաշվի չի առնվում քո սեփական կյանքը տնօրինելու իրավունք,՝ օրինակ՝ եթե վարակիչ հիվանդ ես, բուժումից հրաժարվելու իրավունք չունես, կբուժեն հարկադրաբար, որովհետև մնացածի առողջ լինելու իրավունքին սպառնում ես)։
    Հասարակությունը չի կարող իրեն թույլ տալ ճոխություն ՈՉ ՄԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ չունենալու։ Այլ հարց է, թե ԻՆՉՊԵՍ և ՈՎ է որոշել որոնք պետք է լինեն խաղի կանոնները։ ԱԶԱՏՈՒԹՅՈՆԸ դա սեփական ընտրություն կատարելու իրավունքն է։ Քո կատարած ընտրությունից հետևող ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՒՆ ի պատասխան, որոշակի ռեակցիա ես ստանում հասարակությունից, ընդ որում, ինչպիսին պետք է լինի այդ ռեակցիան՝ որոշում է ամբողջ հասարակությունը՝ ուղղակի կամ իր ԸՆՏՐԱԾ ներկայացուցիչների միջոցով։
    Ինտերակտիվ անընդհատ վերահսկողության շղթա է, որտեղ բոլորը ունեն նույն չափով ճիշտ այնքան իրավունք, ինչպիսին կարողացել են ապահովվել իրենց աշխատանքով։ (Hakob-ը կասեր՝ «աշխատանքով, պլյուս անգլո-սաքսերի թալանից ստացված փայաբաժնով…)))… )։
    Այն ինչ որ դու ես ներկայացնում, որպես ազատության քո պատկերացում, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հետ կապ չունի։ Դրանք ընդհամենը ԱՆՁՆԱԿԱՆ ազատության մասնակի դրսևումներ են, որոնց մի մասը (ինչքան հնարավոր է՝ ավելի մեծ մասը) թույլատրելի են (օրինակ՝ թափթփված, կեղտոտ և անթրաշ փողոց դուրս գալը՝ օրենքի խախտում չէ.. որովհետև, քո այդ տեսքով փողոց դուրս գալը, ոչ մի ձևով չի սահմանափակում իմ կոկիկ տեսքով դուրս գալուն, իսկ ոջլոտ լինելու իրավունք չունես ..))).., որովհետև՝ քո ոչջոտ լինելը սպառնում է իմ՝ ոջլոտ չլինելու իրավունքին…), մնացածը ոչ։
    Դու ունես իրավունք փողոց դուրս գալ թափթփված և անթրաշ, բայց, արդյոք այդպես դուրս կգաս, թե դուրս կգաս կոկիկ հագնված և սափրված կախված է քո նյութական դրությունից ինչպես նաև ծրագրերիցդ։
    ՔՈ ԵՐԿՐՈՒՄ բացակայում է գլխավորը ինչը աշխատեցնում է ԱԶԱՏ ՄԱՐԴՈՒ մեխանիզմը՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ (Այդ մեխանիզմ է գործի դնում մնացած բոլոր մեխանիզմները)։
    Եթե կինը փողոցը անցնում է չնախատեսնված տեղից՝ նորմալ երկրում գիտես ինչ են անում? Կյանքում գլխի չես ընկնի…))).. փոխում են քաղաքապետին…
    Եվ եթե «շենքերի շքամուտքերում, ներեցեք, մեզի հոտ է գալիս» նոր քաղաքապետը գիշերները չի քնում, և մտածում է՝ ինչպես անի, որ շենքերի շքամուտքերից մեզի հոտ չգա… Թե չէ, իրենից հետո եկող քաղաքապետը կգտնի այդ պրոբլեմի լուծումը…
    Ա. Աբրահամյանի հետ համաձայն եմ մի կետում…
    Մեջբերում. ….Ըստ այդմ, կա երկիր, պետություն, որը մեզնից դուրս է, որը մեր՝ անհատներիս վարքի եւ մտածողության հետ կապ չունի, եւ մեր «գործն է» համբերատար սպասել, մինչեւ այդ երկիրը օրինավոր դառնա, մինչեւ այն մեզ աշխատատեղ եւ բարեկեցություն պարգեւի, եւ այդ դեպքում մենք գուցե բարեհաճենք կատարել օրենքները եւ աշխատել…
    Իրոք՝ կա երկիր, որը իր քաղաքացիներից դուրս է, և իրեն բնակեցնող անհատների վարքի և մտածողության հետ կապ չունի (Հայաստանի Հանրապետություն), և պետք չի համբերատար սպասել մինչև այն ձեզ աշխատատեղ և բարեկեցություն պարգևի… ընդհամենը իմացեք, որ աշխարհում արդեն կան այդպիսի երկրներ, և եթե դուք կկատարեք օրենքները և կաշխատեք, և դրա փոխարեն աշխատատեղ և բարեկեցություն եք ուզում՝ տեղափոխվեք այդ երկրներից որևիցե մեկը…

    • Հրանտ Պապիկյան says:

      Չէ ախպեր, դւ տեղափոխվել ես, լավ ես արել: Ես հաստատ մնում եմ: Այնպես չի որ այդ կողմերում չենք եղել, ասածներդ էլ հալած յուղի տեղ պիտի ընդունենք: Մի շաբաթ հետո արդեն զզվել էի ուզում էի հետ գամ ՏՈՒՆ:
      Ճաշակի հարց է…

  9. Արսեն says:

    Շատ ճիշտ վերաբերմունք ունես, ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ մի ընդունի… իմ ասածը՝ նույնպես … ես եմ աշխարհը այդպես տեսնում, իսկ ով ասաց, որ ես ճիշտ եմ տեսնում? … կամ իմ տեսածը, եթե կիրառելի է իմ համար, ով ասաց, որ քո համար նույն արդյունք է տալու?…
    Ինչ- որ տեղ գնալը կամ չգնալը նույնպես ճաշակի ( իմ կարծիքով, ավելի շուտ մտածելու եղանակի) հարց է։
    Ես կարող եմ մնացածին ասել, որ իմ ասածը հալած յուղի տեղ չընդունեն, որովհետև ինքս էլ, որևէ մեկի ասածը՝ հալած յուղի տեղ չեմ ընդունում…
    Ւսկ դու կարող ես ասել, որ քո ասածները՝ հալած յուղի տեղ չընդունեն?…))))..
    (Օրինակ. Hakob-ը դա ասել՝ չի կարող …)))))… )

  10. Արսեն says:

    ..))).. Պապիկյան… Փաստորեն պատրաստ չես ասելու, որ մնացածը քո ասածը հալած յուղի տեղ չընդունեն … Այսինքն՝ պատրաստ չես քո տեսակետը և աշխարհայացքը քննարկման դնելու… Պապիկյան, ինչից ես վախենում? ..))).. Եթե համոզված ես, որ քո առաջարկած մոդելը ավելի կենսունակ է՝ մի վախեցի, որ մարդիկ ասածիդ վրա կկասկածեն… Ընդհակառակը, թող կասկածեն, ստուգեն և համոզվեն, որ ճիշտ ես ասում… այդ դեպքում, կշահես ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՔԱՂԱՔԱՑԻ կունենաս, որոնք չեն միզում շքամուտքերում (հիմնականում), որովհետև ԵՐԿԻՐԸ ԻՐԵՆՑՆ Է։
    Ւսկ եթե քո կարծիքը պարտադիր է, և քննարկման ենթակա չէ, ունենում ես ՀՊԱՏԱԿՆԵՐ, որոնք միզելու են ամեն տեղ, հենց ՏԵՐԸ՝ աչքը թեքեց, որովհետև, իրենք ոչինչ չունեն, իսկ տիրոջ ունեցվածքի վրա միզելը՝ ղսմաթ է..)))..
    Այդ պայմաններում, եթե ուզում ես, որ շքամուտքերում չմիզեն, ստիպված ես լինելու ամեն շքամուտքում մի հերթապահ ոստիկան նշանակել…))).. ինչն էլ առաջարկել ես..)))..
    Հետո էլ ասում ես՝ պատրաստ եմ ազատության…))))…
    ԸՆՏՐՈՒՄ ես դու, ԸՆՏՐՈՒՄ են քեզ… անընդհատ… ոչ մի տեղ և ոչ մի պահի՝ շղթան կտրվելու իրավունք չունի… թե շքամուտքի միզահոտը անմիջապես կվերադառնա..)))..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031