Օգոստոսի 12-ի «Առավոտի» առաջին էջում տպագրված լուսանկարից հետո, որում պատկերված էր, որ Ագաթանգեղոսի փողոցում ասֆալտապատումից հետո երթեւեկությունը կարգավորող նշագծումները բացակայում են, հաջորդ իսկ գիշերը պատկան մարմիններն անցան իրենց պարտականությունների կատարմանը:
Սակայն նշագծումներն արվեցին մինչեւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ:
Երեկ կեսօրին այս վերոնշյալ փողոցների խաչմերուկում` շրջադարձի վրա, կողերով բախվել էին բեռնատար ЗИЛ եւ մարդատար Audi մակնիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար, «շփումը» լուրջ չէր եւ տուժածներ չկային: Բայց պատճառը հենց ուղեգծերը տարանջատող նշագծումների բացակայությունն էր:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, թե ճանապարհային ոստիկանությունն ինչպե՞ս որոշեց մեղավորին:
Լուսանկարը Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.08.2014թ.