Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար. «Ոչ միայն լրատվամիջոցների դեմ են դատական վեճերը շատացել, այլ նաեւ պետության դեմ»

Օգոստոս 15,2014 23:20

Վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցներին դատի տալու դեպքերի ավելացումը, վերջերս էլ լրատվամիջոցներից  տեղեկատվության աղբյուրի բացահայտման  պահանջների  կիրառումը` մեդիափորձագետները, լրատվության ոլորտի ներկայացուցիչները որակում են որպես լրատվամիջոցի ազատ գործունեության սահմանափակում, ավելին` լրատվամիջոցների վրա ճնշման մի նոր դրսեւորում: Մինչդեռ նրանք  քննադատում են այս եւ մյուս բացասական երեւույթները, ՀՀ արդարադատության  նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այլ կարծիքի է:

«Ոչ միայն լրատվամիջոցների դեմ են դատական վեճերը  շատացել, այլ նաեւ պետության դեմ են դատական վեճերը շատ շատացել: Կյանքը փոխվել է, մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել դատարան, դա նորմալ պրոցես է, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Չեմ կարծում, թե լրատվամիջոցների ազատ գործունեությունը սահմանափակող  խնդիր կա այստեղ, եթե ինչ-որ մեկը փորձում է  իր խնդիրը դատական կարգով լուծել կամ իր իրավունքը դատական կարգով վերականգնել, ինչո՞ւ պետք է լրատվամիջոցն իրեն վատ զգա, չէ՞որ պետությանն էլ են դատի տալիս», – պատասխանեց արդարադատության նախարարը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031