Երբ այս տարվա հունիսի 23-ին Սոչում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) խորհրդի նիստն ու Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին պետք է փոխհատուցի ԵՏՄ եւ ԱՀԿ սահմանված մաքսատուրքերի տարբերությունը, մի շարք տնտեսագետներ ու քաղաքագետներ կանխատեսում էին Հայաստանի` ԵՏՄ ու Մաքսային միության անդամակցման ձախողումը: Օրերս էլ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է կառավարության որոշումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին, եւ հանձնարարել է նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկությունը ներկայացնել Ռուսաստանի նախագահին:
Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չպիտի լինի ի վնաս Մաքսային միության:
Արդյո՞ք ԵՏՄ-ին ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու ձախողման փորձեր են կատարվում, իսկ Հայաստանը համառորեն քայլ է անում դեպի այդ կառույցները: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ կարեւորն այն չէ, թե ինչ են ասում, այլ այն` թե ինչի համար են ասում:
«Որքան, որ ես եմ հասկանում, Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին Մաքսային միության մեջ ներգրավել, որպեսզի հավասարակշռի Ղազախստանի եւ Բելառուսի հետ ձայները. մի ձայնի փոխարեն, ունենա 2 ձայն, Հայաստանը նույն Ռուսաստանի ձայնն է: Բնականաբար, Բելառուսն ու Ղազախստանը չէին ցանկանա, որ Ռուսաստանը նման ազդեցություն ունենա որոշումներ կայացնելու ժամանակ»-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պարոն Դանիելյանը:
Կարդացեք նաև
Այդ հայտարարություններին, ըստ քաղաքագետի, պետք չէ լուրջ մոտենալ. «Որովհետեւ, մենք տեսնում ենք, թե ինչ է պրոցեսներ են գնում եւ նախկին Սովետական միության տարածքում, եւ նաեւ Արեւմտյան Եվրոպայում: ՈՒկրաինական ճգնաժամը ոչ միայն հարցականի տակ է դնում ընդհանրապես Մաքսային միության ապագան, այլեւ` լուրջ խնդիրներ են առաջնում Եվրամիության ներսում: Տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն, եւ նման պայմաններում խոսել, որ ինչ-որ բան արդեն որոշված է, տեղին չէ: Այսինքն, տեղի են ունենում պրոցեսներ, որոնք միանշանակ չեն, նման հայտարարությունները, շատ դեպքերում, ունեն մարտավարական եւ հոգեբանական նշանակություն: Ոչ մի բան այս պահին որոշված չէ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ինչ էլ քաղաքագետ եք գտել….
Չմտածեք, հիմա էլ լարախաղացի նման դեպի շահի երկիր կթեքվեք և կդառնաք սերժական:Այդպես վերջն ավելի տեսանելի ու արագ կլինի:Ազգային զտում էլ կլինի: Ի վերջո հայերը կճանաչեն իրար: