Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Վանո Սիրադեղյանն ինձ ասաց. «Ինձ թվում էր՝ մի մեծ, տարիքով, չաղ կնիկ ա գրում»

Օգոստոս 15,2014 19:32

«Վանո Սիրադեղյանը, որպես գրող, ինձ հույժ անչափ դյութել է: Իմ առաջին գրախոսականը գրել եմ Սիրադեղյանի «Կիրակի» պատմվածքների ժողովածուի մասին: Այն ժամանակ շատ հավանյալ էին այդ գրախոսականները: Մի անգամ մի հավաքույթի ժամանակ նա ուշադիր նայեց ինձ ու հարցրեց՝ դու՞ ես Նարինե Դիլբարյանը: Ես էլ համեստ արժանապատվությամբ ասացի՝ այո: Ոտքից գլուխ նայեց ինձ ու ասաց՝ հեչ չէի ասի: Ես որոշեցի ինձ նայել ու ասացի՝ ինչո՞ւ, ասաց. «Ինձ թվում էր՝ մի մեծ, տարիքով, չաղ կնիկ ա գրում»: Ես սկզբից որոշեցի վիրավորվել, որովհետեւ պարզվեց, որ իմ նյութերից նա տպավորություն էր ստացել, որ ես քառասունն անց կին եմ: Չգիտեմ՝ լու՞րջ էր ասում, թե՝ ոչ, բայց հետո պնդում էր, որ լուրջ է ասել:

Հետո, երբ իմացավ, որ ես կազակ եմ, Տեր-Պետրոսյանին էլ ասեց՝ գիտե՞ս, ինքը հայ չէ, համ էլ կազակ է, համ էլ որ պարում է, ռսի պես է պարում: Չգիտեմ՝ ի՞նչ էր ուզում անել, թե ուզում էր խայթե՞լ. այն ժամանակ դաշնակներին էի շատ անդրադառնում, ու հետո, որ էլի ինձ համար վիրավորական էր, ասաց՝ ինքը «վազգենական» է, բայց ես ընդհանրապես ոչ մի «ական» չեմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ դարձել»,- «Առավոտ» օրաթերթում աշխատելու տարիներն է հիշում ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ խոսել ենք նրա հետ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Դժվար է ճիշտ մարդ մնալով շրջապատից անընդհատ համատարած համակրանք ակնկալել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031