2014 թվականի հուլիսին Սեուլ և Բուսան քաղաքներում կայացել է Կովկասյան երկրների երաժշտական փառատոնը: ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ փառատոնին մասնակցել են Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը և «Միքայել և ընկերներ» էթնո-ջազ խումբը: Փառատոնի շրջանակում համերգներ են տեղի ունեցել «AX Կորեա» դահլիճում, որին ներկա է գտնվել շուրջ 2000 հանդիսատես, այնուհետև՝ եզրափակիչ ելույթով համույթները հանդես են եկել Բուսան քաղաքում:
Հայաստանյան համույթները փառատոնի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատականի:
ՀՀ մշակույթի նախարարություն
Կարդացեք նաև