Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը 4 հոգու հետ միասին ծեծել է փոխգնդապետին

Օգոստոս 15,2014 17:22

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ, փոխգնդապետ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ իրեն ոստիկանական բաժնում ոստիկանապետի մասնակցությամբ 4 հոգի ծեծել են:

«Մինչեւ Էսօր չէի ասում, որ այստեղ ասեի: Սուրբ ձեւացող ոստիկանապետը` Աստծո անունը շուրթերին, սատանայական բաներ է անում: Եկել են ինձ 5 հոգով ծեծել, 4 հոգին ձեռքերիցս են բռնել, մեկն էլ վզիցս ու ծեծել ձեր քննիչների ու իր բաշիբոզուկների հետ»,- դիմելով դատախազ Գեւորգյանին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Վարդանյանը:

Կրկին դատախազին դիմելով` պարոն Վարդանյանը ընդգծեց. «Անընդհատ ասում եք՝ բա նախաքննական ցուցմունքում այս եք ասել, հիմա բա ինչի չեք ասում: Քննիչները ոչ մի քննություն չեն արել, իրենց ինչ պետք է եղել, գրել են: Մեր տղերքին էլ նվաստացնելով, ծեծելով, խոշտանգելով, ստիպելով գրել են տվել:

Էսօր ասում են, թե ոստիկանական բաժիններում ծեծ ու ջարդ չկա, ավելի վատ բան կա, եկել էին ինձ ասում էին, թե տղեն զինվորական է, հեսա թիկունքից կխփենք, բա ինչ թուղթ տային՝ ստորագրելու էի էդ ժամանակ: Իմ ընկերներին էլ սադրելով են ցուցմունքներ կորզել: Իսկ ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Խնդրեմ! Թող գնան ինքնահրկիզվեն աստված կանչող սատանաները:
    Իսկ որ ուղեղ ունենան Շանթին անմիջապես բաց կթողնեն, մի թեթեւ տուգանքով, ասենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031